06-07-2026 / 00:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հրապարակվել են նոր մանրամասներ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

2024/10/18 12:39
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մեկ տարվա հետապնդումից հետո Իսրայելի զինված ուժերը սպանեցին ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյա Սինվարին՝ Գազայում ձեռնակված ռազմական գործողությունների արդյունքում:

Համաձայն նախնական հրապարակված տեղեկատվության՝ Սինվարի մահը քաղաքական սպանություն չէր, այլ իսրայելական հատուկ ուժերի գործողությունների արդյունքում մահացու վիրավորման արդյունք: Մարտերն ընթանում էին Ռաֆայում՝ Թել ալ-Սուլթան հատվածում:

Սինվարի մահվան պաշտոնական հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է տեղի ունեցել նրա սպանությունը: Սինվարը ծանր վիրավորում է ստացել ռմբակոծության արդյունքում, երբ իսրայելական զինված ուժերն ԱԹՍ էին արձակել տան ուղղությամբ՝ փորձելով պարզել, թե ով է գտնվում ներսում: Ըստ տեսանյութի՝ Սինվարը փորձել է խոցել ԱԹՍ-ն՝ փայտով հարվածելով դրան: Այն շենքը, որտեղ ապրում էր Սինվարը, պաշարված էր, իսկ նրա դիակի վրա հայտնաբերվել է նռնակներով լցված զինվորական բաճկոն։

Յահյա Սինավրի սպանությունը շատ հարցեր է առաջացնում ՀԱՄԱՍ-ի ապագայի, ինչպես նաև պատերազմի շարունակության առնչությամբ, քանի որ Սինվարը ՀԱՄԱՍ-ի ամենազդեցիկ դեմքերից էր: ՀԱՄԱՍ-ն առերեսվելու է մարտահրավերների՝ նոր առաջնորդի ընտրության համատեքստում: Իսրայելի զինած ուժերը սպանել են նաև այն գործիչներին, որոնք, հավանական է, փոխարինեին Սինվարին. Իսմայիլ Հանիեն և Սալեհ Ալ Առուռին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Սինվարի սպանությունը «կարևոր» քայլ է, որը, սակայն, չի նշանակում պատերազմի ավարտ:

Նախորդ Լուրը

ԵԽ-ը վերահաստատում է Վրաստանի ժողովրդին աջակցելու Եմ պատրաստակամությունը

Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մարմինը տեղափոխվել է գաղտնի վայր

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մարմինը տեղափոխվել է գաղտնի վայր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)