04-12-2025 / 05:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո

2024/10/28 15:52
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանին իսրայելական հարվածից հետո երկիրը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու քաղաքականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ է և մնում է անփոփոխ. հիմնվելով մեր երկրի բարձրագույն կրոնաքաղաքական իշխանության ֆեթվայի (խմբ.՝ հոգևոր բարձրագույն անձի վճիռ) և ողջախոհության վրա՝ մենք չենք պատրաստվում մեր միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական հուն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

2003 թվականից Իրանում գործում է գերագույն առաջնորդի ֆեթվան այն մասին, որ միջուկային զենքի արտադրությունն արգելված է, քանի որ հակասում է իսլամին։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։ 

Նախորդ Լուրը

Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները․ Պեսկով

Հաջորդ Lուրը

Հայաստանը դատապարտում է Իրանի անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հաստատումը

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանը դատապարտում է Իրանի անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները. ՀՀ ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)