05-07-2026 / 19:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերստուգելու ընտրությունների արդյունքները

2024/10/30 15:55
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունները պատրաստ են ստեղծելու հանձնաժողով և ուսումնասիրելու մանրամասները բոլոր ընտրատեղամասերում՝ ընդդիմության և որոշ արևմտյան ղեկավարների ու կառույցների կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Պահանջում են բացել (ընտրողների) ցուցակները: Ոչ միայն ցուցակները, եկեք հասնենք վերջին ամենափոքր տեղամասին: Ամենն, ինչ ցանկանում եք: Ահա հետաքննությունը: Եթե ցանկանում եք, հանձնաժողով ստեղծենք և  միասին հասնենք բոլոր ընտրատարածքներ: Կբացենք ամեն ինչ, կխորանանք բոլոր մանրամասների մեջ», – Մդինարաձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին կոչ է արել ապացույցներ տրամադրել դատախազությանը, որը հետաքննություն է սկսել ԿԸՀ-ի խնդրանքով։ 

Մդինարաձեի խոսքով՝ պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն նրանք, ովքեր կարող էին խախտել օրենքն, այլև նրանք, ովքեր անհիմն մեղադրում են իշխանություններին հարյուր հազարավոր ձայներ կեղծելու մեջ։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին՝ առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի կիրառմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,9%-ը՝ ստանալով միանձնյա կառավարություն կազմելու իրավունք։ Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են չորս ընդդիմադիր կուսակցություններ. «Հանուն փոփոխությունների կոալիցիան» ստացել է ձայների 10,92%-ը, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,76%-ը։

Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարում են կեղծված։ Նաև ընտրությունների արդյունքները չի ճանաչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախորդ Լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է ադրբեջանական ապատեղեկատվությանը

Հաջորդ Lուրը

Իրանում վերացրել են iPhone-ների ներմուծման արգելքը

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանում վերացրել են iPhone-ների ներմուծման արգելքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)