09-07-2025 / 13:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Իսրայելի նախկին նախագահի խորհրդական

2024/10/31 14:11
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Ժամանակն է, որ Իսրայելն անի այն, ինչ անհրաժեշտ է. ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դեսպանություն բացի Երևանում: Այս մասին ասել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի խորհրդական և նախկին դիվանագետ Նադավ Թամիրը՝ «ynetnews» օրաթերթում հրապարակված հոդվածում:

Խորհրդականը հավելել է, որ Իսրայելն ու Հայաստանը շատ ընդահանրություններ ունեն. երկուսն էլ ոչ մուսուլմանական քաղաքակրթություններ են մուսուլմանական մեծամասնությամբ միջավայրերում, երկուսն էլ պատմական ողբերգություններ են վերապրել: Ուստի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնշանակի «ընդունել այն ժողովրդի տառապանքը, ում հետ շատ հարազատ է»:

Թամիրի խոսքով՝ Իսրայելի տատանվելու հիմքում ընկած քաղաքական հաշվարկը վաղուց արմատավորված է ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ նրա ռազմավարական հարաբերություններում: Ցեղասպանության ճանաչումը ժամանակին կարող էր վտանգել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և տարածաշրջանային կարևոր խաղացողի հետ հարաբերությունները: Սակայն այժմ փոխվել է Թուրքիայի դիրքորոշումն Իսրայելի հանդեպ՝ մասնավորապես Էրդողանի պաշտոնավարման ընթացքում: Վերջին տարիներին Էրդողանի մեկնաբանություններն՝ այդ թվում Բենիամին Նեթանյահուին Հիտլերի հետ համեմատելը և ՀԱՄԱՍ-ին աջակցելը  հանգեցրել են երկկողմ հարաբերությունների լուրջ լարվածության: Հետևաբար քիչ պատճառ է մնացել, որ Իսրայելը վախենա թուրքական վրեժխնդրությունից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Իսկ նման քայլի դիմելը խիստ ուղերձ կհանդիսանա Անկարայի համար:

Խորհրդականն անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին տրված ռազմական աջակցությանը, որը նպաստեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը՝ ստվեր գցելով Իսրայելի բարոյական դիրքի վրա: Այս համատեքստում հավասարակշռված քայլ կլինի Հայաստանում դեսպանություն բացելը և ցեղասպանությունը ճանաչելը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Պաղեստինի պետությունը ճանաչելուն, ապա իսրայելցի խորհրդականը հիշեցրել է, որ Ադրբեջանը Պաղեստինի պետականությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին: Նրա խոսքով՝ Իսրայելը Բաքվի հետ հարաբերություններ կառուցելիս չի առաջնորդվել պաղեստինյան հարցը վիճաբանության առարկա դարձնելով: Ուստի երկակի նման ստանդարտները Երևանի հանդեպ ևս չպետք է կիրառվեն:

Թամիրն ավելացրել է,որ լոգիստիկայի և ծախսերի տեսանկյունից Երևանում դեսպանություն բացելն այնքան էլ խնդրահարույց չէ: Պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խորհրդանշական նշանակությունը շատ ավելին է, քան ծախսերը:

Ըստ նրա՝ Իսրայելն ու Հայաստանը պատմական հարատև կապով են կապված: Երուսաղեմի հայկական թաղամասի գոյությունն այս ամենի վկայությունն է:

Նախորդ Լուրը

Al Jazeera. Իսրայելի ավիահարվածները արևելյան Լիբանանում 19 մարդու կյանք են խլել

Հաջորդ Lուրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել միանալ հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025
Մերձավոր Արևելք

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025
Ադրբեջան

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025
Հաջորդ Lուրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել միանալ հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025

ԱՄՆ-ն դատապարտել է Կարմիր ծովում հութիների հարձակումները բեռնատար նավերի վրա

09/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)