11-10-2026 / 15:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում փորձում են խոչընդոտել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը

2024/11/25 11:13
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ու կողմնակիցները նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերից հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նորընտիր պատգամավորներին անձամբ արտահայտեն իրենց դժգոհությունը՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ։

Խորհրդարանի շենքի մոտ ոստիկաններ են մոբիլիզացվել, իրավապահներն փակել են դեպի օրենսդիր մարմին տանող ճանապարհները, տարածք են բերվել ջրցան մեքենաներ։ Գիշերը խորհրդարանի մոտ մի քանի միջադեպ է տեղի ունեցել՝ բախումներ և լեզվակռիվ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների ու ոստիկանության միջև։

Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր չորս ուժերի առաջնորդները հրաժարվում են աշխատել 11-րդ գումարման օրենսդիր մարմնում՝ պնդելով, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում տեղի է ունեցել տոտալ կեղծիք։ Նրանք պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, միջազգային հետաքննություն անցկացնել այս հարցով, որից հետո՝ նոր ընտրություններ։

Վրաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի 12։00-ին Թբիլիսիի ժամանակով։ Լրագրողներն արդեն կարողացել են մտնել խորհրդարանի շենք։ Նրանց խոսքով, խորհրդարանի ղեկավարն ու իշխող կուսակցությունից որոշ պատգամավորներ արդեն տեղում են։ Դեռ պարզ չէ, թե արդյոք գործող խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են մտնել խորհրդարան։ 11-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց հետո նորընտիր ընդդիմադիրները մտադիր են հրաժարվել իրենց մանդատներից։

Նախորդ Լուրը

Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին. ANI News

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հաջորդ Lուրը

Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին. ANI News

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)