19-11-2025 / 20:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում հրադադարի մասին համաձայնագրին

2024/11/25 11:46
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի մասին առաջարկվող համաձայնագրին, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական, ամերիկյան և լիբանանյան աղբյուրներին։ Նրանց կարծիքով՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելի կառավարությունը։

Իր հերթին Ամերիկյան Axios պորտալը գրում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը սպառնացել է դուրս գալ բանակցություններից, եթե Իսրայելի իշխանությունները հրադադարի շուրջ համաձայնության չգան։

Կայքի տվյալներով՝ համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելցի զինվորականները պետք է լքեն հարավային Լիբանանը։ Ակնկալվում է, որ լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանին մոտ գտնվող շրջաններում, մինչդեռ Հեզբոլլահը իր ծանր սպառազինությունը կտեղափոխի Լիտանի գետից հյուսիս: Այն նաև նախատեսում է ԱՄՆ-ի գլխավորած կոմիտեի ստեղծում՝ նախաձեռնության իրականացմանը վերահսկելու համար։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ համաձայնագրի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այս շաբաթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Նախորդ Լուրը

Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին. ANI News

Հաջորդ Lուրը

Կարևոր է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության փաստաթուղթը հիմնված լինի փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա. ՌԴ դեսպան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Կարևոր է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության փաստաթուղթը հիմնված լինի փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա. ՌԴ դեսպան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)