20-11-2025 / 00:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում անհանգիստ է

2024/11/29 00:17
Կարևոր, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի կողմից կառավարության կազմը հաստատվելուց հետո հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը որոշում է կայացրել մինչև 2028թ․ դադարեցնել Եվրամիության հետ կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, ինչպես նաև հրաժարվել ԵՄ-ի կողմից բյուջետային դրամաշնորհներից։ Նրա խոսքով, 2028 թվականի վերջն այն ժամանակն է, երբ Վրաստանը պատրաստ կլինի տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստվել 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկին։

Այս հայտարարությունից հետո Վրաստանի տարբեր քաղաքներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել։ Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունենում «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ, ինչպես նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի դիմաց։ Այստեղ բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև։

Բաթումում բողոքի մասնակիցները հավաքվել են Եվրոպայի հրապարակում (Էրա), իսկ Քութայիսիում՝ «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ։ Քութաիսիում հանրահավաքի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր հրաժարվել են բացել ճանապարհը։ Արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել։

Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով աջակցում է ընդդիմությանը, բանակցությունների համար իր նստավայր է հրավիրել ԵՄ դեսպաններին։ Ավելի ուշ, նախագահական նստավայրի մոտ են հավաքվել հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո խորհրդարան մտած, բայց իրենց մանդատներից հրաժարված բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այնուհետ միացել է Ռուսթավելի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցներին։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ակցիայի մասնակիցներին կոչ է արել գործել օրենքի սահմաններում, այլապես կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը։ Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել են հատուկջոկատայիններ, ինչպես նաև հատուկ տեխնիկա՝ այդ թվում՝ ջրցան մեքենաներ։


Նախորդ Լուրը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին արտահանձնելու են

Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ուժայինները ջրցան մեքենաներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ուժայինները ջրցան մեքենաներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)