Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 15 օրվա ընթացքում կարող է այցելել Դամասկոս։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
Ըստ թերթի՝ Սիրիայի մայրաքաղաքում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը հարևան երկրի նոր իշխանությունների, մասնավորապես՝ նրանց առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջոլանի մականունով) հետ։ Թուրքիայի նախագահը նաև նամազ կկատարի Օմայանների ամենամեծ մզկիթում:
Թերթը գրում է, որ Սիրիա թռիչքի ժամանակ Էրդողանի համար ստեղծվի արտակարգ օդային միջանցք և «ցամաքային վահան» Համայի, Հոմսի և Իդլիբի երկայնքով, որտեղ կատիվացվեն թուրքական ռադարները։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել թերթի հրապարակումը։