20-05-2025 / 17:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դիզվառելիքի լարվածություն Իրանի և Թուրքիայի միջև

2025/01/07 11:39
Թուրքիա, Իրան, Կարևոր, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց գանձում է 28.064 լիրա (՜29): Թուրքական կողմի որոշման պատճառով իրանցի շատ վարորդներ հրաժարվել են երթևեկել և իրանաթուրքական սահմանին հերթեր են գոյացել: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ի պատասխան, իրանական կողմն էլ շաբաթ օրվանից դադարեցրել է թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը:

Ըստ մամուլի՝ թուրքական կողմի որոշումը հաջորդել է Իրանում «լիքը բակի» նախագծի ներդրմանը, ինչը ենթադրում է, որ Իրանից դուրս գալիս իրանական ու արտասահմանյան բեռնատարները պետք է կա՛մ բաքը մինչև վերջ լիցքավորեն, կա՛մ համարժեք գումարը վճարեն: Նախագիծն ուղղված է դիզվառելիքի մաքսանենգության կանխմանը: Ըստ իրանական ԶԼՄ-ների, որոշումն առաջացրել է մի շարք վարորդների դժգոհությունը, պատճառ դարձել սահմաններին իրավիճակի լարմանը և չի նպաստել նաև մաքսանենգության կանխարգելմանը:

Իրադրության սրման ֆոնին իրանական կողմն այժմ միջանկյալ որոշում է կայացրել, մասնավորապես՝ Արևմտյան Ատրպատականի ճանապարհային բեռնափոխադրումների վարչության պետը հայտնել է. «Որոշում է կայացվել, որ մինչև Թուրքիայում ամանորյա արձակուրդների ավարտվելն ու բարձր մակարդակով բանակցությունների անցկացումը դեպի Թուրքիա երթևեկող փոխադրամիջոցների համար 800 լիտր, իսկ Թուրքիայի տարածքով տարանցում իրականացնող իրանական փոխադրամիջոցների համար 1400 լիտր քվոտա սահմանել»: Իրանի առևտրի պալատի տարանցման և բեռնափոխադրումների հանձնաժողովի ղեկավարը, սակայն, այս որոշումն անարդյունավետ է համարում:

Նշենք, որ մինչև թուրքական կողմի որոշումը իրանական բեռնատարները Թուրքիա մուտք գործելիս ազատված էին վառելիքի համար նախատեսված հարկերից և մաքսատուրքերից։

Նախորդ Լուրը

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը

Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը չեղարկել է այցը Վրաստան

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը չեղարկել է այցը Վրաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)