04-12-2025 / 20:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում արդեն իսկ կան 7-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցած ոլորտներ. փոխնախարար

2025/01/10 18:18
Հայաստան, Հասարակություն

Հայաստանում աշխատանքային օրվա տևողությունը 1 ժամով կրճատելու և 7 ժամ սահմանելու վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը միտված է աշխատանք-անձնական կյանք տիրույթի կարգավորմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Սյս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 40 ժամից հասցնելով 35-ի և պահպանելով սահմանված աշխատավարձը:

Անդրադառնալով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված այս առաջարկին՝ փոխնախարարը, մասնավորապես, նշել է. «Կառավարության ծրագրում արձանագրված է մարդկային կապիտալի զարգացման գաղափարը: Այն անկյունաքարային է նաև մեր նախարարության մշակած և կառավարության հավանությանն արժանացած ռազմավարական երկու փաստաթղթերում՝ ժողովրդագրության և զբաղվածության վերաբերյալ: Առանձին մեխանիզմներից են աշխատաժամանակի ճկունությունը և աշխատանքային օրենսդրության կատարելագործումը: Ըստ այդմ, հիմնվելով բազմաթիվ քննարկումների և ներքին վերլուծությունների արդյունքների վրա՝ որոշվեց նման նախագիծ մշակել և ներկայացնել լայն շրջանակների քննարկմանը»: 

Ռուբեն Սարգսյանը հայտնել է, որ նախագծի հիմքում այսպես կոչված «Երեք 8-երի» գաղափարն է, որը դեռևս 1800-ական թվականների կեսից կիրառվում է տարբեր երկրներում: Դրանով սահմանվում է, որ մարդը պետք է 8 ժամ հանգստանա, որպեսզի կարողանա աշխատել:  

«Տեխնոլոգիաների զարգացման նոր փուլում կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, թե մարդը որքան ժամանակ կարող է ավելի արդյունավետ աշխատել ու երբ է սկսում նվազել նրա աշխատանքի արդյունավետությունը: Ամփոփելով այդ ամբողջը՝ ներկայացրեցինք այս նախագիծը, որի նպատակն է կարգավորել աշխատանք-անձնական կյանք տիրույթը, որպեսզի աշխատողներն ունենան ավելի շատ ազատ ժամանակ և այն արդյունավետ տնօրինեն»,- ասաց բանախոսը:

Հարցին, թե որքանո՞վ են այլ երկրներում կատարված ուսումնասիրությունները համադրելի Հայաստանի իրականությանը՝ փոխնախարարը պատասխանեց. «Տարբեր օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս հիմնականում առաջնորդվում ենք զարգացած երկրների փորձով: Դա նորմալ մոտեցում է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահերից է բխում, քանի որ նպաստում է արտադրողականության աճին և մարդկային կապիտալի զարգացմանը»:

Ռուբեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում արդեն իսկ կան ոլորտներ, անգամ մասնավոր հատվածում, որոնք անցել են 7-ժամյա աշխատանքի՝ չունենալով բացասական արդյունք:

«Ինչ վերաբերում է ռիսկերի կառավարմանը՝ անցյալ տարվանից մեծ աշխատանքներ են իրականացվել տեսական կարողությունների զարգացման ուղղությամբ: Իհարկե,  գործիքակազմը զարգացնելու իմաստով անելիքներ դեռ ունենք: Հայաստանում ունենք աշխատանքի տեսչություն, արհմիություն և դատարաններ, որոնք կարողանում են որակյալ վճիռ կայացնել աշխատանքային խնդիրների վերաբերյալ»,- արձանագրել է փոխնախարարը: 

Նա հավելել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում կկազմակերպվի նախագծի շուրջ քննարկում: Նրա խոսքով՝ մինչև այժմ արված դիտարկումները հաշվի են առնվում: Ավելին՝ նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման, ստացվել են կարծիքներ, որոնք կամփոփվեն և դրանց հիմման վրա, գուցե, շտկումներ կատարվեն: Իսկ օրենքի ընդունումից հետո նախարարությունը մտադիր է ուսումնասիրել դրա արդյունավետությունը: 

Նախորդ Լուրը

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)