22-06-2026 / 03:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի քաղաքապետարանը փոփոխում է ուղեվարձի փաթեթները

2025/01/22 15:25
Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանը առաջիկա ավագանու նիստի ընթացքում փոփոխություններ կատարելու նպատակով կքննարկի միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները: Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Սիրելի՛ երևանցիներ,

վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։

Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները.

  • 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
  •  300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  •  1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  •  7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն»,- նշված է գրառման մեջ:

Գրառման մեջ նաև հիշեցվում է, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները.

  •  30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  •  90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  •  365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

«Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- եզրափակել է Երևանի քաղաքապետը: 

Նախորդ Լուրը

Դավոսում հանդիպել են Զելենսկին և Ալիևը

Հաջորդ Lուրը

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026
Անվտանգություն

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

19/06/2026

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)