03-04-2026 / 10:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում կրկին ցույցեր են․ պահանջում են նոր ընտրությունների անցկացում

2025/02/03 10:22
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 2-ից վերսկսվել են բողոքի ցույցերը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են երկրում նոր ընտրություններ անցկացնել և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակել։

«Թբիլիսի մոլ»-ից և Թբիլիսիի քաղաքային դատարանից երթի մասնակիցները փետրվարի 3-ի կեսգիշերն անց հասել են Ռուսթավելի պողոտա՝ հավաքվելով խորհրդարանի շենքի դիմաց։ Երթի ընթացքում ոստիկանները շարունակել են բերման ենթարկել մասնակիցներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել։ Նախնական տվյալներով ձերբակալվել է 34 մարդ։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հետաքննել ոստիկանության կողմից ուժի կիրառման բոլոր փաստերը, սակայն հանրահավաքների մեկնարկից մինչ օրս որևէ ուժայինի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Թբիլիսիում իրադրության ու ձերբակալություններին անդրադարձել են նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ Ջո Ուիլսոնը։Կալասը հայտարարել է, թե «Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրի ոչ մի ակնկալիք և որ ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին ազատության ու ժողովրդավարության համար նրանց պայքարում»:

Սենատոր Ջո Ուիլսոնն իր հերթին անդրադարձել է իրավիճակին՝ կոչ անելով ԵՄ անդամներին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։

Նախորդ Լուրը

Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում

Հաջորդ Lուրը

Սիրիան Թուրքիայից օգնություն է խնդրում Իսրայելի հետ սահմանը պաշտպանելու համար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Սիրիան Թուրքիայից օգնություն է խնդրում Իսրայելի հետ սահմանը պաշտպանելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)