05-07-2026 / 20:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն ուղերձ է հղում, որ ինքն է Իրան-Ադրբեջան հարաբերություններում «տոն թելադրողը». փորձագետ

2025/02/03 13:26
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

Ադրբեջանը հետքայլ է անում Իրանի հետ հարաբերություններում միտումնավոր կերպով պահպանվող լարվածության մարտավարությունից, որը շարունակվում էր շուրջ 1 ամիս։Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանի դիտարկմամբ՝ սյս մարտավարությունն ինչ-որ փուլում առաջնորդել էր անգամ անձամբ Իլհամ Ալիևը՝ տարեսկզբյան ասուլիսում հնչեցրած հանդուգն հակաիրանական հայտարարություններով և լարվածությունը չնվազեցնելով նույնիսկ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ հունվարի կեսերին նաև Ադրբեջան կատարած այցից ու անցկացրած բարձր մակարդակի թեմատիկ բանակցություններից հետո։

Փորձագետը հիշեցրել է, որ փետրվարի 1-2-ին Թեհրան է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հանդիպել ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչիի, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խարազիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այցի նպատակն իրավիճակը կառավարելիության հուն վերադարձնելն է։

Պետրոսյանը նկատել է, որ Բաքուն «վերանայում» մարտավարությունը։ Ուշագրավ է նաև լարվածությունը թուլացնելու ձևը. այն է՝ իրավիճակը պարպվում է ոչ թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո, այլ՝ Ալիևի բանագնացի։

«Սրանով Բաքուն հստակ արտաքին ուղերձ է հղում Ադրբեջան-Իրան լարվածության այլ շահառուներին՝ ընդգծելով, որ ինքն է հարաբերություններում «տոն թելադրողը»»,- ասել է փորձագետը:

«Իսկ լարվածությունը թուլացնելու նպատակը, չի բացառվում, պայմանավորված է Բաքվի քաղաքականության առաջնային օրակարգ վերադարձած «Զանգեզուրի միջանցքի» խնդրով՝ հաշվի առնելով մի կողմից Թեհրանի չափազանց զգայուն դիրքորոշումն այս հարցի հետ կապված, մյուս կողմից՝ Հայաստանի և Արևմուտքի դեմ որպես շանտաժի կարևոր գործիք օգտագործվող «միջանցքին» այլընտրանք համարվող իրանական երթուղու խաղաքարտի բանեցման կիրառական հնարավորությունը։ Որպեսզի վերջին հանգամանքն ավելի ազդեցիկ լինի, պետք է առնվազն թեմայի ակտիվացման համար քարոզչական դրական միջավայր, որը ներկայում լիովին բացակայում է»,- նշել է Պետրոսյանը:

Նախորդ Լուրը

Իրանի համար կարևոր է Կովկասի տարածաշրջանի և հարևան բոլոր երկրների անվտանգությունը. Իրանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026
Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)