15-09-2025 / 20:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

2025/02/05 10:32
Ադրբեջան, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Հարավային Կովկասում գնալով ակտիվանում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որտեղ Ադրբեջանն ունի իր բացառիկ շահերը և դրանց կենսագործման նպատակով առնվազն անհրաժեշտ է Իրանի հետ կառավարելի, դրական միջավայրի առկայություն: Բաքուն փորձում է կարգավորել ադրբեջանա-իրանական հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին ու այդ համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Իրան կատարած այցին։   

«Նախորդ ամսվա ընթացքում Ադրբեջանի որդեգրած մարտավարությունն Իրանի հետ հարաբերություններում ենթադրում էր տարածաշրջանում կառավարելի լարվածության մարտավարություն նաև հարևան երկրի հետ հարաբերություններում՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանն ունակ է միաժամանակ գործել մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Իրան, և իրականացնել քաղաքական ու քարոզչական դիմակայություն։ Նման վարքագիծը, բնականաբար, ունի ուղերձներ՝ հղված տարածաշրջանից անդին,  մասնավորապես ԱՄՆ-ի նոր վարչակազմին, քանի որ իրադարձային նոր զարգացումներ են արձանագրվում, և Հարավային Կովկասում գնալով ակտիվանում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որտեղ Ադրբեջանն ունի իր բացառիկ շահերը և դրանց կենսագործման նպատակով առնվազն անհրաժեշտ է Իրանի հետ կառավարելի, դրական միջավայրի առկայություն»,- ասաց Պետրոսյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը բնավ չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից , ինչի մասին են վկայում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։  

Պետրոսյանը չի բացառում, որ ապաշրջափակման հարցի ակտիվացումը պայմանավորված է հատկապես Թուրքիայի շահերով ու այդ երկրի ջանքերի ակտիվացմամբ։ Քանի որ Ադրբեջանը շարունակում է միջանցքային տրամաբանությամբ լուծում ակնկալել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից և Հայաստանից սպասում է միակողմանի զիջումներ, ապա տվյալ պարագայում, քաղաքական վերլուծաբանի կարծիքով, պաշտոնական Բաքվի մարտավարությունը, ինչպես նախկինում, պետք է գործի երկու մակարդակներում։

«Առաջինը սպառնալիքի լեզուն է, այսինքն՝ եթե հայկական կողմը չբավարարի Ադրբեջանի պահանջը, միևնույնն է, վերջինս հայտարարում է, որ ամեն կերպ և ամեն գնով հասնելու է իր նպատակին, իսկ երկրորդը շանտաժի լեզուն է, այսինքն՝ եթե հայկական կողմը չհամաձայնի, ապա Ադրբեջանը կօգտվի իրանական ենթակառուցվածքներից։ Երկու մակարդակներում էլ Ադրբեջանը չի կարող իրագործել իր ծրագիրն առանց Իրանի հետ դրական հարաբերությունների միջավայրի առկայության»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ ուժային լուծման դեմ հանդես եկող առանցքային դերակատարներից մեկը Իրանն է։ Երկրորդ դեպքում էլ Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհ տրամադրողը դարձյալ Իրանն է, հետևաբար խնդրի լուծման դեպքում պաշտոնական Բաքվի համար օրակարգային խնդիր է դարձել Իրանի հետ փոխգործակցության դրական միջավայրի ապահովումը, որպեսզի Հայաստանի դեմ իրականացվող մարտավարությունը գործի առավելագույն արդյունավետությամբ։ Դա է պատճառը, որ Ալիևի օգնականի և ամենամերձավոր մարդկանցից մեկի՝ Հաջիևի մակարդակով Իրան կատարված այցը և այնտեղ անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի և վերջապես նախագահի հետ հանդիպումները փաստացի ադրբեջանական կողմն օգտագործեց՝ փորձելով մեղմել երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը։ 

«Իհարկե, Իրանը պատրաստ չէ ադրբեջանական ծրագրի իրականացմանը, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ իրանական կողմի հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են։ Իրանն այս պահին ունի շատ կարևոր խնդիր. քանի դեռ աշխարհում շարունակվում են խորքային փոփոխությունները, Իրանը փորձում է  կառավարելի պահել իր հարևանությամբ գտնվող բոլոր տարածաշրջաններում առկա խնդիրները, թույլ չտալ ռազմական էսկալացիա և արտաքին միջամտություն։ Այդ համատեքստում Իրանի համար էլ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների դրական միջավայրը, ինչը թույլ կտա ուղիղ երկխոսությամբ փորձել հնարավոր լուծումներ գտնել առկա խնդիրների համար, առավել ևս, որ հակամարտային իրավիճակներում Ադրբեջանը գործում է շատ ավելի հանդուգն և դրանց կարող են միջամտել Իրանի համար անցանկալի դերակատարներ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

Այդուհանդերձ, Պետրոսյանը հիշեցրեց, որ թեև ադրբեջանական կողմը փորձելու է համոզել Իրանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում ցուցաբերել պրոադրբեջանական նպաստավոր դիրքորոշում՝ Իրանին խոստանալով հավելյալ քաղաքական դիվիդենտներ, Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ Իրանի համար կարմիր գծերը չեն փոխվել և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումն Իրանի համար ունի սկզբունքային, կենսական նշանակություն։ 

Նախորդ Լուրը

Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանը կքննարկի մանդատից հրաժարված քաղաքական ուժերի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Այլ Լուրեր

Իրան

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

15/09/2025
Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025
Թուրքիա

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանը կքննարկի մանդատից հրաժարված քաղաքական ուժերի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

15/09/2025

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապի հետ

15/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)