04-12-2025 / 06:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային». Հունաստանի պաշտպանության նախարար

2025/02/13 13:51
Թուրքիա, Քաղաքականություն

Փետրվարի 12-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի թուրքական և հունական կողմերի միջև:

Թուրքական մամուլում նման հայտարարությունը պայմանավորվել է նրանով, որ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես գովում է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հունական կողմը փորձում է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:

Պնդումներ է տարածվել նաև առ այն, որ այդ ուղղությամբ հունական կողմը համագործակցություն է սկսել «Հանրապետական կուսակցության» հետ կապ ունեցող «BGR» լոբբիստական ընկերության հետ:

Լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությունն էլ թուրքական մեդիատիրույթում բացատրվում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ասպարեզից հեռանալու իրողությամբ, ով Թուրքիայի համար ընկալվում էր որպես «թուրքերի թշնամի»։

Թուրքական կողմը մեդիադաշտի մակարդակով Դենդիասի հայտարարությունները որակել է սկանդալային, իսկ դրանց վերաբերյալ ձևակերպումները տեղավորվել են «Դենդիասը չափն անցել է» տրամաբանության մեջ:

Նշենք, որ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմական բանաձևի համահեղինակն է։ Վերջին տարիներին նա ակտիվորեն ներգրավված է եղել նաև Արցախի և Հայաստանի հարցերով ամերիկյան օրենսդիր մարմնի քննարկումներում ու նախաձեռնություններում: Նա հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:

Նախորդ Լուրը

2025թ․ հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կտրուկ աճել են

Հաջորդ Lուրը

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը կարող է կասեցվել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը կարող է կասեցվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)