13-05-2025 / 13:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսը նոր մանրամասներ է ներկայացրել Գազայի վերակառուցման վերաբերյալ

2025/02/18 18:36
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայից բնակիչներին տեղահանելու և այն վերակառուցելու առաջարկից հետո եգիպտական կողմն աշխատում է ներկայացնել սեփական նոր ծրագիրը՝ առանց պաղեստինցիների տեղահանման:

Al Arabiya-ն ներկայացնում է որոշ մանրամասներ: Եգիպտոսն առաջարկել է վերակառուցել Գազան 3 փուլերով, որը կտևի գրեթե 5 տարի, իսկ պաղեստինցիները Գազայից դուրս չեն գա:

Համաձայն եգիպտական առաջարկի՝ Գազայի ներսում կստեղծվեն 3 անվտանգության գոտիներ նախնական վեցամսյա «վաղ վերականգնման ժամանակաշրջանում»: Այդ տարածքները կհամալրվեն շարժական տներով և ապաստարաններով:

Եգիպտական ​​և միջազգային ավելի քան քսան ընկերություններ կիրականացնեն փլատակների հեռացման և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև կվերականգնեն Գազայի ենթակառուցվածքները:Առաջարկի համաձայն՝ վերակառուցումը տասնյակ հազարավոր աշխատատեղեր կստեղծի Գազայի բնակիչների համար:

Պետք է ստեղծվի նաև պաղեստինյան ադմինիստրացիա, որը ենթակա չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ին, ո՛չ էլ պաղեստնիյան ինքնավարությանը: Ադմինիստրացիան կղեկավարի Գազայի հատվածը և կհետևի վերակառուցման ջանքերին:

Ձևավորվելու է նաև պաղեստինյան ոստիկանական ուժ՝ բաղկացած մեծամասամբ Պաղեստինյան ինքնավարության ոստիկաններից, ովքեր կուժեղանան արևմտյան և եգիպտական վերապատրաստված ուժերի կողմից:

Եգիպտացի պաշտոնյաներն առաջարկը քննարկում են եվրոպացի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի պաշտոնյաների հետ: Քննարկվում են նաև վերակառուցման ծրագրի ֆինանսավորման ուղիները՝ այդ թվում միջազգային համաժողովի անցկացումը:

Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի հրպարակած տվյալների՝ վնասվել կամ ավերվել են Գազայի ճանապարհների ավելի քան 90%-ը, առողջապահական հաստատությունների՝ 80%-ը։

Ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվել է 30 միլիարդ դոլար, իսկ բնակարանային վնասը՝ 16 միլիարդ դոլար:

Նախորդ Լուրը

Ռուս-ամերիկյան բանակցությունները 4,5 ժամ անց ավարտվել են. ռուսական կողմն առաջին մանրամասներն է հայտնել

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)