19-12-2025 / 12:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի նոր իշխանության դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ապագա համագործակցության առումով հուսադրող է. սիրիահայ գործիչ

2025/03/31 15:20
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Սիրիայում նոր իշխանության, սիրիահայ համայնքի մարտահրավերների ու խնդիրների, ինչպես նաև վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ RegionMonitor.com կայքը զրուցել է Սիրիայի Բերիոյ հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև.

–Տիկի՛ն Գաբրիելյան: Նախ կցանկանայի հարցնել, թե ներկայում որքա՞ն է սիրիահայ համայնքի ներկայացուցիչների մոտավոր թվաքանակը։ Ի՞նչ խնդիրներ կան համայնքում։ Արդյո՞ք զգացվում են փոփոխություններ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

-Թեև ճշգրիտ թվերի մասին այս պահին դժվար է ասել, սակայն կարելի է մոտավոր տվյալներ ներկայացնել, ըստ որոնց՝ սիրիահայ համայնքն այսօր հաշվվում է ավելի քան 25 հազար: Սիրիահայության մեծամասնությունը բնակվում է Հալեպում: Համայնքը լավ կազմակերպված է իր երեք դավանանքներով, միություններով, հաստատություններով և բազմաթիվ ոլորտներով՝ կրթական, հոգևոր, մշակութային, մարզական, բարեգործական և այլն: Համայնքի գլխավոր խնդիրը տնտեսական դժվարությունն է:

Վերջին տարիներին արդեն իսկ կային տնտեսական լուրջ խնդիրներ, սիրիական ոսկին արժեզրկվել էր, կար անտանելի գնաճ և գործազրկություն: Թեև այսօր սիրիական դրամի արժեքը փոքր-ինչ բարձրացել է, իսկ որոշ ապրանքների գները նվազել են, սակայն տնտեսության մեխանիզմը դեռ չի գործարկվել ամբողջովին: Գործազրկությունը շարունակում է լայն տարածում ունենալ, էլեկտրաէներգիայի մատակարարումը դեռևս ընդունելի մակարդակի չի հասել, և մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

Այո՛, նկատելի են իրավիճակի բարելավման որոշ նշաններ, սակայն դրանց մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ մտահոգությունների հետևանքով թաքնված հույսը կարողանա հաղթահարել անորոշության շղարշը և տեսանելի դառնա։

–Վերջին օրերին սարսափելի և արյունալի կադրեր էին տարածվում մամուլում Սիրիայի ծովափնյա շրջաններում փոքրամասնությունների՝ մասնավորապես ալավիների և քրիստոնյաների նկատմամբ իրականացրած բռնությունների վերաբերյալ, որոնք վերագրվում էին գործող իշխանությանը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Ի՞նչ հետևանքներ է տեղի ունեցածն ունեցել հայ համայնքի համար:

-Այո՛, ինչպես նկարագրեցիք, դրանք սարսափելի դեպքեր էին, անմարդկային գործողություններ և զզվելի երևույթներ: Գործող իշխանությունը հաստատեց, որ տեղի ունեցածը տարբեր խմբավորումների կողմից իրականացված ինքնագլուխ գործողություններ են կամ վրեժխնդրության անհատական դրսևորումներ, որոնք ենթակա են հետաքննության:

Այսօր, երբ միջազգային հանրությունը, հատկապես եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն, ուշադրությունը կենտրոնացրել են Սիրիայի վրա և իշխանության յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն մանրակրկիտ ուսումնասիրում են, ապա այն դժվար թե այն դիմի նման քայլի:

Ծովափնյա շրջանում տեղի ունեցած իրադարձությունները տակնուվրա արեցին երկրի ողջ բնակչությանը, այդ թվում՝ հայկական համայնքը, և հազիվ մեղմված մտավախությունները կրկին բորբոքվեցին։ Սա, անկասկած, չի կարող նպաստել իշխանության շահերին։

–Ինչպիսի՞  քաղաքականություն է իրականացնում Սիրիայի նոր իշխանությունը հայկական համայնքի նկատմամբ:

-Սիրիայի նոր իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հանդիպումներ են ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք առաջին իսկ օրվանից անվտանգության և ազատության երաշխիքներ են տվել: Իշխանությունն ընդունելի քաղաքականություն է վարում քրիստոնյա համայնքների նկատմամբ: Հայ համայնքը շարունակում է իր գործունեությունը: Հայկական դպրոցներում շարունակում են հայերեն դասավանդել, եկեղեցիների արարողակարգերն ու ծեսերը շարունակվում են, միությունների մշակութային ծրագրերը իրականացվում են: Հայ համայնքը իշխանության հետ բնականոն հարաբերություններ է պահպանում:

–Վերջին օրերին բացվեց հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը և մարդասիրական օգնություն ուղարկվեց Սիրիային: Ձեր կարծիքով՝ նման նախաձեռնությունն ի՞նչպես կարող է ազդել Հայաստան-Սիրիա հարաբերությունների վրա։ Առհասարակ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է նոր իշխանությունների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։   

-Բնականաբար, նման նախաձեռնությունները դրական ազդեցություն կունենան Հայաստան-Սիրիա հարաբերությունների վրա: Սիրիայի ապրած պայմաններում, երբ երկրի մի հատվածը աջակցող ձեռք է մեկնում, այդ կարևոր նշանակություն ունի: Հայ-արաբական հարաբերությունները ունեն երկարամյա պատմություն, իսկ Հայաստան-Սիրիա հարաբերությունները նորագույն պատմության մեջ հասել են ողջունելի մակարդակի: Երկու երկրները իրենց անցած դաժան ժամանակներում միմյանց օգնություն են ցուցաբերել, ուստի Հայաստանի կողմից այս մոտեցումը զարմանալի չէր, բայց միաժամանակ ողջունելի էր հայ համայնքի համար:

Նոր իշխանության դիրքորոշումը Հայաստանի հետ ապագա համագործակցության առումով հուսադրող է, ինչը հատկապես շոշափելի դարձավ անցած օրերին Հալեպի նահանգապետարանի կողմից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսին կատարած այցի և ավելի ուշ ՀՀ հյուպատոսին նահանգապետի կատարած այցի ժամանակ: Այս հանդիպումների ընթացքում քննարկված թեմաներն ու ընթացած զրույցները հաստատում են սա: Ժողովրդական մակարդակով համագործակցության ամենաշատ սպասվող նախաձեռնությունը Հալեպ-Երևան թռիչքների վերսկսումն է: Սիրիահայությունը անհամբեր սպասում է այս նախաձեռնությանը, որն նաև մեծապես օգտակար կլինի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախորդ Լուրը

Խամենեի. ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի ապստամբություն հրահրել Իրանում

Հաջորդ Lուրը

Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Ադրբեջան

Այլ Լուրեր

Իրան

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025
Մերձավոր Արևելք

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

19/12/2025
Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Ադրբեջան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

19/12/2025

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)