06-07-2026 / 01:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խամենեին հրամանով Իրանի բանակը բարձր պատրաստվածության աստիճանի է բերվել

2025/04/07 09:56
Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ի հարձակման մտավախության պատճառով երկրի զինված ուժերը կարգադրել է բարձր պատրաստվածության բերել: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Իրանը նաև ծանուցումներ է ուղարկել հարևան Իրաքին, Քուվեյթին, Կատարին, ԱՄԷ-ին, Թուրքիային և Բահրեյնին, որ ԱՄՆ հարձակմանը ցանկացած աջակցություն, այդ թվում՝ թույլ տալ ԱՄՆ ուժերին օգտագործել իր օդային տարածքը կամ տարածքը, կդիտվի որպես թշնամական գործողություն Թեհրանի նկատմամբ, ինչը «լուրջ հետևանքներ» կունենա։

Իրաքի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի և ԱՄԷ-ի կառավարությունները չեն պատասխանել Reuters-ի հարցմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նման ծանուցում չի ստացել, սակայն խոստովանել է, որ այն կարող էր տեղ հասնել այլ ուղիներով։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին պարզաբանել է, որ Իրանը կարող է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Օմանի միջոցով։

«Անուղղակի բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատելու Իրանի հետ քաղաքական կարգավորման հարցում Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ թեև ճանապարհը կարող է «քարքարոտ» լինել, բայց նման բանակցությունները կարող են շուտով սկսվել, եթե ԱՄՆ-ն աջակցի դրանց:

Նշենք, որ Իրանը, չնայած հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել:

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը

Հաջորդ Lուրը

Համագործակցության մեխանիզմ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Թուրքիա

Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ նախարարական համաժողովին

03/07/2026
Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Հաջորդ Lուրը

Համագործակցության մեխանիզմ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)