12-06-2025 / 18:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ գիտնականները շարունակաբար հայտնաբերում են նոր գալակտիկաներ

2025/06/02 10:29
Հայաստան, Հասարակություն, Տեսակետ

Բյուրականի աստղադիտարանում իրականացվող ուսումնասիրություններն ապագայում նպաստելու են տիեզերքի էներգետիկ պաշարների ավելի խորը ընկալմանն ու կիրառմանը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով գիտական այս խոշոր կենտրոնում իրականացվող աշխատանքներին, որոնց ընթացքում հայտնաբերվել, բնորոշվել և արձանագրվել են հազարավոր նոր գալակտիկաներ: 

– Ներկայում ի՞նչ հետաքրքիր ու կարևոր ծրագրեր են իրականացվում Բյուրականի աստղադիտարանում:

– Մեզ մոտ միշտ առանձնակի ուշադրություն է դարձվել տիեզերական նոր օբյեկտների որոնումներին և ուսումնասիրություններին: Մեր գիտահետազոտական բաժինն, օրինակ, զբաղվում է գալակտիկաներով, մասնավորապես՝ ակտիվ գալակտիկական միջուկներով: Դրանք գրավիչ են հատկապես տիեզերական էներգետիկ աղբյուրներ լինելու տեսանկյունից: Այդ առումով սրանք հեռանկարային ուսումնասիրություններ են՝ միտված առանձին օբյեկտների հայտնաբերմանը, դրանց վերաբերյալ վիճակագրության ձևավորմանը, տվյալների, ֆիզիկական պարամետրերի ընդհանրացմանը, ճառագայթման վերաբերյալ պատկերացում կազմելուն և այլն:

Գիտնականներն ընդհանուր առմամբ համամիտ են, որ ակտիվ գալակտիկաները ճառագայթում են ակրեցիայի շնորհիվ: Դա մի երևույթ է, երբ երկնային մարմնի գրավիտացիոն դաշտը շրջակա տարածությունից վերցնում է նյութ, որի մի մասը հաջորդիվ ընկնում է մարմնի մակերեսին և ճառագայթում է: Պարզ է, որ այդ ճառագայթման էներգիայի արդյունավետությունը 100 անգամ ավելի բարձր է, քան ջերմամիջուկային ռեակցիայինը: Եթե մարդկությունը սովորի օգտագործել այդ էներգիան, դա կարող է հսկայական առաջընթաց ապահովել: Արդեն իսկ պարզ է, որ Բյուրականի աստղադիտարանում իրականացվող ուսումնասիրություններն ապագայում նպաստելու են տիեզերքի էներգետիկ պաշարների ավելի խորը ընկալմանն ու կիրառմանը:

– Հաջողվո՞ւմ է դիտարկել կամ, նույնիսկ հայտնաբերել նոր գալակտիկաներ: 

– Հազարավոր նոր գալակտիկաներ ենք հայտնաբերել: Միայն իմ հաշվին՝ շուրջ 3.5 հազար է: Բայց, կուզենայի հստակեցնել, թե ինչ նկատի ունեմ հայտնաբերել ասելով: Նախկինում այդպես էին ասում այն դեպքում, երբ գտնվում կամ բացահայտվում էր որևէ նոր բան, երևույթ, որը մինչ այդ գրանցված չէր գիտական գրականությունում, կատալոգներում ու երբևէ չէր դիտարկվել: Հիմա շատ ավելի խիստ մոտեցում է դրսևորվում: Տիեզերքում կան տրիլիոնից ավելի գալակտիկաներ ու դրանից էլ շատ աստղեր: Դրանցից յուրաքանչյուրը հատ-հատ թվարկելը չի համարվում հայտնաբերում: Աստղագիտությունում «հայտնաբերել» բառը կիրառվում է միայն այն դեպքում, երբ գիտնականը ներկայացնում է տիեզերական այնպիսի նոր օբյեկտ, որը կարող է տալ աստղաֆիզիկական և ֆիզիկայի որոշ խնդիրների պատասխաններ: Այսինքն, պարզապես հերթական աստղ կամ գալակտիկա նշելը դեռևս չի համարվում հայտնագործություն:

Մեր դեպքում խոսքը վերաբերում է այն ակտիվ գալակտիկական միջուկներին, ռադիոգալակտիկաներին, Սեյֆերտի տիպի գալակտիկաներին, որոնք ունեն հատուկ առաքման գծեր և տարբերվում են սովորական գալակտիկաներից: Այդ պարագայում ասում ենք՝ հայտնաբերեցինք: Միայն դրանց մասին հոդվածներն են ներկայացվում միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում: Մեր գիտնականների հեղինակած հոդվածների զգալի մասում հենց նման արդյունք և բովանդակություն է ներկայացվում:

– Վերջին անգամ ե՞րբ է հրատարակվել նման հոդված: 

– Մեր աշխատանքն անդադար շարունակվում է: Սովորաբար գիտական խմբի կատարած աշխատանքի մասին հայտարարվում է հոդվածի հրատարակվելուց հետո: Հայտնագործության մասին հոդվածը հանդեսի էջերում կարող է հայտնվել ներկայացվելուց ամիսներ անց: Այնպես որ, վերջին ասածը մի քիչ հարաբերական է: Այսօր էլ ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում ենք տիեզերական տարբեր օբյեկտներ, դրանցում ընթացող նոր երևույթները և այլն:

«Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics) ամսագրում մեր հրատարակած վերջին հոդվածում 779 գալակտիկա նույնականացվել է որպես ակտիվ գալակտիկա և համարակալվել է: Մինչ այդ դրանք հայտնի չէին որպես ակտիվ գալակտիկական միջուկներ: Բոլորն էլ հայտնաբերել են Բյուրականի աստղադիտարանի գիտնականները: Դրանք հիմնականում այսպես կոչված Մարգարյանի գալակտիկաներից են, որոնք ժամանակին առանձնացրել է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանը: Նա նկատել էր, որ դրանք ջերմաստիճանային ավելցուկ ունեն, բայց մինչև վերջերս պարզ չէր դրանց ֆիզիկական բնույթը: Մենք կարողացանք ըստ ակտիվության դասերի ճշտել դա:

– Այդ գալակտիկաներում կա՞ն մոլորակներ և աստղեր:

– Գալակտիկաներում լինում են միլիարդավոր, իսկ առավել խոշորներում՝ հարյուր միլիարդավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրի շուրջ կարող են լինել մոլորակներ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Նախորդ Լուրը

Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը

Հաջորդ Lուրը

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին

12/06/2025
Հայաստան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

12/06/2025
Başkent Washingtonda bulunan Amerikan Kongre Binası (U.S. Capitol). (Liu Jie/Xinhua/Imago - Depo Photos)
Թուրքիա

ԱՄՆ Կոնգրեսի հատուկ նիստում քննարկվել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հարցը

11/06/2025
Հաջորդ Lուրը

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)