16-11-2025 / 06:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանացի պատգամավոր. «Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղքի ճանաչումը կարևոր է ապագայում կոտորածների կանխման տեսակետից»

2020/04/27 02:14
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Տեսակետ

2005թ.-ի հունիսին Գերմանիայի Բունդեսթագն առանց նախնական քննարկումների միաձայն ընդունեց «1915թ.-ի ապրիլի 24-ի կոտորածների 90-րդ տարելիցի առիթով Գերմանիան պետք է նպաստի հայերի և թուրքերի հաշտեցմանը» բանաձևը։
Իսկ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել էին իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

«Region Monitor»-ը Գերմանիայի Բունդեսթագի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով Կանաչների կուսակցության համազեկուցող, ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մանուել Զարացինի հետ զրուցել է Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ԵՄ քաղաքականության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության մասին։

–Թուրքիան տարբեր մեթոդներով արդեն մեկ դար է ժխտում Հայոց ցեղասպանությանը փաստը, իսկ ոճրագործության ժխտումը հնարավորություն է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար։ Ուստի Ցեղասպանությունների կանխարգելման հարցում ԵՄ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի և մասնավորպես ո՞րն է Գերմանիայի առաքելությունն այդ հարցում։

Կոտորածների կանխարգելումը և անպատժելիության դեմ պայքարը կազմում են ԵՄ արտաքին ևանվտանգության քաղաքականության կարևոր բաղադրիչը։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) մշակել է հակամարտությունների համար վաղ նախազգուշական գործիքներ, որոնցում ներառված են զանգվածային կոտորածներիռիսկերն ու կանխարգելման գործիքակազմը։ Այն որպես ուղեցույց տրամադրվում է ԵՄ պատվիրակություններին:

Եվրախորհրդարանը հատկապես համարձակ է գտնվել կոտորածները դատապարտելու հարցում`ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդություններ 1987, 2000, 2002, 2005 և 2015 թվականներին: Ավելին, Եվրամիությունը աջակցում է հասարակական կազմակերպություններին և երկխոսում է աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հետ հակամարտությունները և կոտորածները կանխելու նպատակով։

–2016 թ ընդունված բանաձևում նշվում է, որ Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը առ այն, որ վերջինս լինելով Օսմանյան կայսրության դաշնակից ոչինչ չի ձեռնարկել մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Այս պատասխանատվության ընդունումը ի՞նչ քայլեր է ենթադրում Գերմանիայի կողմից։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն, անշուշտ, կարող էր շատ ավելի ներգրավված և արդյունավետ լինել իր ջանքերում: Որպես Կանաչների կուսակցություն, մենք հավատում ենք հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ սկսած դիվանագիտական նախազգուշացումներից մինչև նպատակային պատժամիջոցների միջոցով: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն երբեմն կարծես դանդաղ է արձագանքում զարգացող ճգնաժամերին: ԵՄ-ն և մասնավորապես Գերմանիայի կառավարությունը կարող են նաև ավելի գործուն լինել զենքի արտահանումը կարգավորելու առումով, օրինակ՝ ճգնաժամային և ոչ ժողովրդավար երկրներ ամեն տեսակի զենք-զինամթերի արտահանման վրա արգելք դնելով:

Բունդեսթագը 2016թ-ի բանաձևում հորդորում է գերմանական կառավարությանը խրախուսել թուրքական կողմին`անցյալն ավելի բաց քննարկելու, թուրք-հայկական հաշտեցման գործընթացին աջակցելու և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու նպատակով: Մենք նաև կառավարությունից խնդրում ենք շարունակական աջակցություն տրամադրել անցումային արդարության և հաշտեցման, ինչպես նաև Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գործունեություն ծավալող ակադեմիական շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը։

Դժբախտաբար, նաև Գերմանիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու իր անցյալի հետ հաշտվելու հարցում։ Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության ընդունումը, և 1904-1908 թթ ընթացքում Հերերոյի և Նամայի ցեղերի ցեղասպանության ճանաչումը բավականին ուշացած է։ Ի վերջո, մարդկության դեմ ուղղված հանցագործություններում և ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղքի ճանաչումը մեզ համար մեծ դեր է խաղում մարդու իրավունքների խթանման և ապագայում զանգվածային կոտորածների կանխման տեսակետից։ Ուստի մենք պետք է գործենք ոչ միայն միջազգային հարթակում, այլ նաև պետության ներսում։ Գերմանիայի բնակչության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար մենք պետք է դպրոցական և համալսարանական ուսումնական ծրագրերում ներառենք նյութեր`կոտորածների վերաբերյալ, ինչպես նաև աջակցենք հանրային ոգեկոչման միջոցառումներին։

Նախորդ Լուրը

Վրաստանն Ուկրաինայից դեսպանին հետ կկանչի, եթե Սաակաշվիլին փոխվարչապետ դառնա

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Վրաստանին 64 մլն դոլար է հատկացրել եվրաատլանտյան ինտեգրման խթանման համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը Վրաստանին 64 մլն դոլար է հատկացրել եվրաատլանտյան ինտեգրման խթանման համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)