Թուրքիայի մամուլի ֆեդերացիան բողոքի ակցիա է կազմակերպել Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև։ Բողոքի ակցիայի ընթացքում մամուլի ֆեդերացիան դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հարձակումները։
Ակցիայի մասնակիցները ձեռքներին պահել են Պաղեստինի դրոշներ և Պաղեստինում կյանքը զոհված լրագրողների լուսանկարները։ Պաստառների վրա պատկերված է եղել «Մարդասպան Իսրայել, համագործակցող ԱՄՆ», «Աշխարհը հինգից մեծ է», «Փակե՛ք, Միավորված ազգերի կազմերպերպությունը» և «Երեխաների համար ասեք՝ կա՛նգ առեք» գրությունները։
Մամուլի ֆեդերացիայի նախագահ Սինան Բուրհանը նշել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է 247-ի։ Նա նաև նշել է, որ Իսրայելը «կոտորած» է իրականացնում լրագրողներին լռեցնելու համար։
«Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք՝ դադարեցրե՛ք այդ կոտորածը։ Ամբողջ աշխարհը կույր ու համար սպասում է։ Ցավոք, իսլամական աշխարհը, Արևմուտքը և ՄԱԿ-ը լռում են։ Խոսում է միայն մարդկային խիղճը»։
Բուրհանի նշմամբ՝ «բոլոր համաշխարհային արժեքները ոտնահարված են», մարդկությունը, իրավունքները և օրենքի գերակայությունը՝ մեռած։
«Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոսում էր «Մեծ Իսրայել» նախագծի մասին։ Նրանք դրա մեջ ներառում են նաև Թուրքիայի տարածքը։ Այո, Իսրայելը վաղը կթիրախավորի Թուրքիան՝ Սիրիայից, Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից հետո։ Ահա, թե ինչու թուրք ժողովուրդը, իշխանությունը և ընդդիմությունը պետք է «ոչ» ասեն այս մարդասպան պետությանը»,- նշել է նա։






