07-07-2026 / 06:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը բարիդրացիական է գնահատել Փեզեշքիանի այցը Հայաստան

2025/08/20 10:08
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին, անդրադառնալով նախագահ Փեզեշքիանի Հայաստան այցի արդյունքներին, նշել է, որ այն անցել է բարիդրացիական քաղաքականության շրջանակներում:

«Այս այցը կատարվեց բարիդրացիական քաղաքականության և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման շրջանակներում, քաղաքականություն, որը վերջին տարիներին Իսլամական Հանրապետության 13-րդ և 14-րդ կառավարությունների օրոք հետևողականորեն առաջ է մղվել։ Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի կարևոր հարևաններից է, որը, թեև ունի մեր երկրի հետ ամենակարճ սահմանը, սակայն այդ սահմանը մշտապես եղել է ապահով ու կայուն և ունի ռազմավարական նշանակություն»,-ասել է Բաղաեին:

Նա նշել է, որ Երևանում կայացած քննարկումների արդյունքում համագործակցության 10 փաստաթուղթ է ստորագրվել, բացի այդ քննարկվել են նաև Կովկասում տեղի ունեցած վերջին գործընթացները։

Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի աջակիցը և շեշտում է այս պայմանագրի որքան հնարավոր է արագ կնքման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման նախապայման։

Բաղաեին նաև անդրադարձել է այցի շրջանակում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ ընդգծելով, որ սա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո երկու նախարարների առաջին ուղիղ երկխոսությունն էր, ինչը գնահատել է դրական:

Նախորդ Լուրը

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հաջորդ Lուրը

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Խոտ-Որոտան ավտոճանապարհը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026
Միջազգային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026
Մերձավոր Արևելք

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026
Հաջորդ Lուրը

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Խոտ-Որոտան ավտոճանապարհը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)