06-04-2026 / 19:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիշողության կերպարանքները»․ Մատենադարանում ընթանում է միջազգային սեմինար

2025/10/14 17:50
Հայաստան, Հասարակություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանման ուղղությամբ: Նախարարը հատկապես կարևորել է սեմինարի ընդլայնվող աշխարհագրությունը:

«Մատենադարանն ակտիվորեն ներգրավված է գրավոր ժառանգության պահպանման գործընթացում՝ հատկապես այնպիսի տարածքներում, որոնցում կոնֆլիկտային իրավիճակները լրացուցիչ ռիսկեր ու մարտահրավերներ են առաջացնում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Մատենադարանի, դառնում է մշակութային ժառանգության պահպանման աջակից: Առաջիկայում Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով»,- ասել է նախարարը:

Նա շնորհակալություն է հայտնել հայկական ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին ամենօրյա ջանքի համար՝ ուղղված տարբեր հայագիտական կենտրոններում ամփոփված վիթխարի ժառանգության պատշաճ պահպանությանը և հետագա սերունդներին փոխանցմանը։ Նախարարը վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակաբար աջակցելու պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նա շնորհակալություն է հայտնել նաև Մատենադարանի աշխատակազմին և գործընկեր կազմակերպություններին հետևողական համագործակցության և աջակցության համար:

«Վստահ եմ՝ ձևավորված միջավայրը հնարավորություն է տալիս Մատենադարանում իրականացնել ամենաբարձր մակարդակի վերականգնման աշխատանքներ, և այս իմաստով շատ կարևոր է նաև գիտական և հետազոտական ոլորտի համագործակցությունը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար:

«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին մասնակցում են շուրջ 20 երկրի ավելի քան 30 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել ոլորտի պատասխանատուների՝ վերականգնողների և ֆոնդապահների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների արդյունքների հասանելիությանը՝ ամրապնդելով միջազգային գրավոր ժառանգության հանդեպ միասնական պատասխանատվության գիտակցումը։

Սեմինարի ընթացքում միջազգային գործընկերներին ներկայացվելու են Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիան և վերականգնողական թղթի նորաստեղծ արտադրամասը, որն հիմնվել է «ԱրարատԲանկ»-ի աջակցությամբ։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է «ԱրարատԲանկ»-ին՝ որպես աջակցի, «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալի շնորհման և Պատվո կամարին հաստատության անունը հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

Նախորդ Լուրը

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է նոր սերիալում (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)