04-12-2025 / 02:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի պարտությունը Հս․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության «ընտրություններում». Անկարայի ազդեցությունը հարցականի տա՞կ է

2025/10/20 12:13
Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հոկտեմբերի 19-ին կայացած «նախագահական ընտրություններում» հաղթանակ է տարել գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական թուրքական» կուսակցության (CTP) առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը։ Ըստ ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 777 «ընտրատեղամասերից» 735-ի արդյունքներով Էրհյուրմանը ստացել է ձայների 62.8 տոկոսը, իսկ գործող նախագահ, Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող Էրսին Թաթարը՝ 35.8 տոկոսը։

Այս արդյունքը ոչ միայն ներքաղաքական փոփոխության ցուցիչ է, այլև լուրջ քաղաքական հարված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ազդեցությանը Կիպրոսի հյուսիսում։ Բացի այդ, կարելի է ասել, որ նման արդյունքը նաև Անկարայի քաղաքական հաշվարկների ձախողում է։

Թաթարը համարվում է ոչ միայն Անկարայի հավատարիմ դաշնակիցը, այլև վերջին տարիներին Թուրքիայի պաշտոնական քաղաքական գծի՝ «երկու պետության լուծման» մոդելի կրողը։ Հենց այդ պատճառով «ընտրական գործընթացի» ողջ ընթացքում Թուրքիայից կղզի էին ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ ու հանրային դեմքեր՝ աջակցելու Թաթարի քարոզարշավին։ Մինչդեռ Էրհյուրմանը կողմ է ՄԱԿ-ի հովանու ներքո 2017-ից կասեցված բանակցությունների վերականգնմանը։ Նրա հաղթանակը դիտարկվում է որպես հասարակության մի զգալի հատվածի կողմից ուղերձ՝ Անկարայի քաղաքական վերահսկողության սահմանափակման օգտին։

Թեև թուրքական իշխանությունները պնդում էին, թե «ով էլ հաղթի, դա չի փոխի Թուրքիայի դիրքորոշումը», ընտրությունների արդյունքը բացահայտեց հասարակական տրամադրության փոփոխությունը։ Սա առաջին անգամն է վերջին տարիներին, երբ Թուրքիայի աջակցած թեկնածուն պարտվում է նման մասշտաբով։

Թուրքիայի ներսում արձագանքները խիստ հակասական են։ Թուրքական մամուլը ընտրությունների արդյունքները «ոչ պաշտոնական» է ներկայացնում։ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող գորշ գայլերի քաղաքական թևի՝ աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Կիպրոսի հյուսիսում անցկացված «ընտրություններին» մասնակցության ցածր տոկոսը չի արտացոլում Կիպրոսի թյուրքականության կամքը և կոչ է արել ինքնահռչակ ՀԿԹՀ խորհրդարանին մերժել դաշնային մոդելի հիման վրա լուծումը ու Թուրքիայի Հանրապետությանը միանալու որոշում կայացնել։

Ի տարբերություն Բահչելիի կոշտ արձագանքին՝ Էրդողանը, սակայն, հանդես է եկել զգալիորեն մեղմ հայտարարությամբ՝ շնորհավորելով «ընտրությունների» անցկացման համար, առանց հիշատակելու Թաթարի պարտությունը։

Էրհյուրմանի հաղթանակին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվել է՝ Թուրքիան՝ որպես «մայր հայրենիք և երաշխավոր երկիր», շարունակելու է աջակցել Կիպրոսի թուրք բնակչությանը՝ ապահովելու նրանց հանգստությունը, բարեկեցությունն ու զարգացումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի միջամտությունը Հս․ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության քաղաքականությանը նոր երևույթ չէ։ 2020 թվականի «նախագահական ընտրությունների» ժամանակ Թաթարի մրցակից Մուստաֆա Աքընջըն պնդել էր, որ ինքն ու իր ընտանիքը ենթարկվել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) սպառնալիքներին՝ հանուն իր թեկնածությունից հրաժարվելու։ Թուրքիան այդ պնդումները հերքել էր։

Այս նախադեպը շատերի մոտ մտահոգություն է առաջացնում, որ նման ճնշումներ հնարավոր են նաև Թուֆան Էրհյուրմանի նկատմամբ, հատկապես եթե նա փորձի իրական քաղաքական ինքնուրույնություն ցուցաբերել Կիպրոսի հարցում։

Այնուամենայնիվ, Էրհյուրմանն արդեն իսկ փորձել է փարատել Անկարայի կասկածները։ Արդյունքների հրապարակումից հետո նա հայտարարել է․ «Միշտ ասել եմ, որ հատկապես արտաքին քաղաքականության հարցերում բոլոր քայլերը կձեռնարկեմ Թուրքիայի Հանրապետության հետ սերտ խորհրդակցությամբ։ Թող ոչ ոք չկասկածի դրանում»։

Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել «հաղթողի» կողմից հավասարակշռման փորձ՝ մի կողմից ամրապնդելու սեփական քաղաքական դիրքը, մյուս կողմից՝ չսրել հարաբերությունները Անկարայի հետ, որը շարունակում է մնալ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ պետության հիմնական «հենարանն ու երաշխավորը»։

Այս «ընտրությունների» արդյունքը ցույց տվեց, որ Կիպրոսի հյուսիսում հասարակական տրամադրությունները փոխվում են, սակայն Թուրքիայի ազդեցությունը մնում է վճռորոշ։ Էրհյուրմանի հաղթանակը կարող է նոր հնարավորություն ստեղծել Կիպրոսի հույների հետ բանակցային գործընթացի վերագործարկման համար, բայց միևնույն ժամանակ նա ստիպված կլինի քայլել նուրբ քաղաքական հավասարակշռության վրա՝ հասարակության ակնկալիքների և Անկարայի ճնշումների միջև։

Նշենք, որ ինքնահռչակ ՀԿԹՀ-ի «ընտրություններին» մասնակցել է 8 թեկնածու, որոնցից 6-ը՝ անկախ։ Նրանք են՝ գործող նախագահ Էրսին Թաթարը (անկախ թեկնածու), Թուֆան Էրհյուրմանը (գլխավոր ընդդիմադիր Հանրապետական թուրքական կուսակցության (CTP) ղեկավարը) և 6 անկախ մրցակից՝ Հյուսեյին Գյուրլեքը, Մեհմեթ Հասգյուլերը, Արիֆ Սալիհ Քըրդաղը, Ահմեթ Բորանը, Իբրահիմ Յազըջն և Օսման Զորբան (վերջինս ներկայացնում է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի Սոցիալիստական կուսակցությունը)։

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Նախորդ Լուրը

Տարածաշրջանի ամենամեծ անիմացիայի և կերպարվեստի փառատոնը՝ ReA-ն, բացվեց Երևանում

Հաջորդ Lուրը

Ժաննա Անդրեասյանն Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Թուրքիա

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

03/12/2025
Հաջորդ Lուրը

Ժաննա Անդրեասյանն Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)