22-05-2026 / 14:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը վճռական է շարունակելու լավ հարաբերությունները Հայաստանի հետ․ Բաղաեի

2025/12/29 14:41
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, և թե ինչ ուղղությամբ է այն ընթանալու գալիք տարում։

Պատասխանելով «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աջակցում է Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների զարգացմանը և ցանկանում են Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել: Հաշվի առնելով, որ Հայաստանը 2025թ. ԱՄՆ, այնուհետև ԵՄ հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել և մասամբ դուրս է եկել ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հաշվի առնելով պատժամիջոցների ոլորտում ԱՄՆ ու ԵՄ հետ Իրանի խնդիրները՝ արյդո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ևս ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքել, ինչպես կնքել է ՌԴ և Չինաստանի հետ» հարցին Բաղաեին նշել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարաբերությունները կարգավորում է հիմնվելով ազգային շահերի վրա, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն: Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի, մտահոգությունների և ընդհանրությունների հստակ ըմբռնման վրա, և մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանը հարգում է այն, որ երկրները այլ կողմերի հետ հարաբերություններ ունենան, քանի դեռ դա չի վնասում Իրանի հետ հարաբերություններին: Այլ երկրների հետ մեր հարաբերությունները ձևավորվում են փոխադարձ շահերի և մտահոգությունների խորը ուսումնասիրության հիման վրա, և մեր հարաբերությունները Հայաստանի և այլ հարևան երկրների հետ կարգավորվում են այս հիմքով»:

Նախորդ Լուրը

2026թ․ ընդառաջ ԱՄՆ դեսպանն իր ջերմ մաղթանքներն է հղել հայ ժողովրդին

Հաջորդ Lուրը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 249 հատ 18 մետրանոց ավտոբուս և 30 հատ 12 մետրանոց տրոլեյբուս

Այլ Լուրեր

ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
Հաջորդ Lուրը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 249 հատ 18 մետրանոց ավտոբուս և 30 հատ 12 մետրանոց տրոլեյբուս

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կվերագործարկվի առաջիկա օրերին

22/05/2026

Ղազախստանի ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիի հետ հատուկ ստորաբաժանումների պատրաստման փորձով կիսվել

22/05/2026

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)