Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել նաև այլ պետությունների, այդ թվում՝ Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլի, Վենեսուելայի, Հունգարիայի, Սերբիայի, Սլովակիայի ղեկավարներին։
Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։
ՌԴ նախագահը շնորհավորել է նաև Հայաստանի, Ղազախստանի նախկին նախագահներին, Գերմանիայի նախկին կանցլերին։








