01-10-2026 / 16:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

2026/10/01 15:35
Հայաստան, Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը: Այս մասին հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու 2027 թվականի պետբյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն սոցփաթեթի համար, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13-ին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը նաև նշել է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի շրջանակում կուտակված գումարներ, կկարողանան դրանք օգտագործել Կառավարության հատուկ որոշումով սահմանվելիք ուղղություններով:

Tags: Հայաստան
Նախորդ Լուրը

Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

Այլ Լուրեր

Հասարակություն

Flydubai-ի օդանավում տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել

01/10/2026
Թուրքիա

Թուրքիայում արգելափակվել է առաջատար անկախ լրատվամիջոցներից մեկը՝ T24-ը

01/10/2026
Հայաստան

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026

Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

01/10/2026

Flydubai-ի օդանավում տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել

01/10/2026

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)