01-10-2026 / 10:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում արգելափակվել է առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից T24 լրատվական կայքը

2026/10/01 09:29
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր լրատվամիջոցներից T24-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը դատարանի որոշմամբ արգելափակվել են։ Որոշումը կայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն՝ T24-ը վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ քարոզչության» բնույթ ունեցող։ Այդ հիմքով Ստամբուլի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ T24-ի կայքի և սոցիալական ցանցերի էջերի հասանելիությունն արգելափակելու համար։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը նախ մերժել էր հասանելիության արգելափակման պահանջը, սակայն դատախազության բողոքից հետո որոշում է կայացրել արգելափակել T24-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին և կատարման համար ուղարկվել կիբերանվտանգության վարչություն։

T24-ը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ արգելափակվել է ոչ միայն նշված 118 նյութերի, այլև T24-ի ամբողջ բովանդակության հասանելիությունը։ Լրատվամիջոցը հայտարարել է, որ որոշման դեմ սկսել է իրավական գործընթաց՝ նշելով, որ որոշման հիմքում դրված 118 նյութերից 57-ի հեղինակներից 22-ը տարիներ առաջ են գրել T24-ում և այլևս չեն համագործակցում լրատվամիջոցի հետ։ Վերջինս նաև պնդել է, որ նշված նյութերից մի քանիսը, որոնք իսկապես հրապարակվել են վերջին մեկ տարվա ընթացքում, չեն պարունակում «ԼԳԲՏԻ քարոզչություն»։

Ավելի ուշ 13 լրագրողական և մամուլի մասնագիտական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են T24-ի նկատմամբ կիրառված արգելափակումը՝ պահանջելով չեղարկել որոշումը։

T24-ը գործում է 2009 թվականից և Թուրքիայի անկախ առցանց ընդդիմադիր լրատվամիջոցներից է։

Տեղեկացնենք, որ «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում Թուրքիայում վերջին շաբաթներին մի շարք կայքերի և սոցիալական ցանցերի էջերի նկատմամբ ևս հասանելիության սահմանափակումներ են կիրառվել։

Tags: Թուրքիա
Նախորդ Լուրը

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026
Ադրբեջան

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
ՌԴ

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի պաշտոնում

30/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում արգելափակվել է առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից T24 լրատվական կայքը

01/10/2026

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)