30-09-2026 / 20:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի պաշտոնում

2026/09/30 15:34
ՌԴ, Քաղաքականություն

Ռուսաստանի Պետդումայի իններորդ գումարման առաջին նիստում Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ։ Նա դարձել է Պետդումայի առաջին խոսնակը, որը պաշտոնը զբաղեցնում է ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Վոլոդինի թեկնածությանը կողմ է քվեարկել պատգամավորների 90,2%-ը, իսկ նրա մրցակից, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Դմիտրի Նովիկովը ստացել է ձայների 8%-ը։

Պետդումայի նախագահի առաջին տեղակալներ են նշանակվել «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ներկայացնող Իրինա Յարովայան և Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Իվան Մելնիկովը։ Նախագահի տեղակալների պաշտոնները ստացել են նաև «Միասնական Ռուսաստան»-ի ներկայացուցիչներ Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Ժուկովը, Վիտալի Սավելիևը, Աննա Կուզնեցովան, Ալեքսեյ Գորդեևը և Վիկտորյա Աբրամչենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մարիա Վորոպաևան, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը և «Արդար Ռուսաստան» կուսակցությունից Ալեքսանդր Բաբակովը։

Վոլոդինը Պետդուման ղեկավարում է 2016 թվականից։ Մինչ այդ՝ 2011-2016 թվականներին, նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2010-2011 թվականներին եղել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ և կառավարության աշխատակազմի ղեկավար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի իններորդ գումարման ընտրությունների արդյունքում «Միասնական Ռուսաստան»-ը ստացել է 349 մանդատ, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը՝ 37, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ»-ը՝ 19, «Արդար Ռուսաստան»-ը՝ 17, «Հայրենիք»-ը՝ մեկ, իսկ չորս մանդատ ստացել են ինքնաառաջադրված թեկնածուները։

Tags: ՊետդումաՌԴ
Նախորդ Լուրը

Նախիջևանում ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժությունը

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը քննարկում է S-400 համակարգերը Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը

Այլ Լուրեր

ՌԴ

Պուտինը սահմանափակել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու դուրսբերումը

29/09/2026
Ադրբեջան

ԱՄՆ սենատորները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին

29/09/2026
Կարևոր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսությունները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

29/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը քննարկում է S-400 համակարգերը Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)