Արտերկրում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանություններն և հյուպատոսությունները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունը։ Այս մասին իրազեկել են տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները։
Դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդագրությունների համաձայն՝ ծառայության դադարեցումը, այդ թվում՝ տեսակապով մատուցվող ծառայության, պայմանավորված է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ։
Նշվել է, որ 2026 թվականի մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է նոր կենսաչափական համակարգի ներդրում։
Նոր համակարգին անցումային գործընթացի կազմակերպման նպատակով հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը։
Ծառայության վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում։








