Ռուսաստանը քննարկում է Թուրքիային մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիայից բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թեման օրակարգում է, համապատասխան աշխատանք է տարվում, համապատասխան քննարկումներ են իրականացվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է S-400 համակարգերը Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Անկարան S-400 համակարգերի հարցով շարունակում է բանակցությունները բոլոր կողմերի հետ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել էր, որ Թուրքիան չի կարող իր տարածքում գտնվող S-400 համակարգերը փոխանցել երրորդ երկրի՝ առանց Մոսկվայի համաձայնության։ Նրա խոսքով՝ նման հնարավորություն կա, եթե համակարգերը փոխանցվեն Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրի։
Թուրքիան S-400 համակարգերի ձեռքբերման պայմանագիրը Ռուսաստանի հետ ստորագրել է 2017 թվականին՝ շուրջ 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ Առաջին համակարգերը Թուրքիա են մատակարարվել 2019 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից և 2020 թվականին պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմ








