ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումները շարունակվում են։
A խումբ
Մեքսիկա 3:0 Չեխիա
Հարավային Աֆրիկա 1:0 Հարավային Կորեա
C խումբ
Բրազիլիա 3:0 Շոտլանդիա
Մարոկկո 4:2 Հայիթի
K խումբ
Պորտուգալիա 5:0 Ուզբեկստան
Կոլումբիա 1:0 Կոնգոյի ԴՀ
L խումբ
Անգլիա 0:0 Գանա
Պանամա 0:1 Խորվաթիա
A խմբում Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ՝ 3։0 հաշվով և երեք խաղից հետո առավելագույն՝ 9 միավորով ավարտեց խմբային փուլը։ Մյուս խաղում Հարավային Աֆրիկան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
C խմբում Բրազիլիան 3։0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր։ Մարոկկոն էլ գոլառատ պայքարում 4։2 հաշվով հաղթեց Հայիթիին և նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։
K խմբում Պորտուգալիան ջախջախիչ՝ 5։0 հաշվով հաղթեց Ուզբեկստանին։ Պորտուգալացիների կազմում փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ դուբլի հեղինակ։ Խմբի մյուս խաղում Կոլումբիան 1։0 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը և երկրորդ անընդմեջ հաղթանակով ամրապնդեց առաջատարի դիրքերը։
L խմբում Անգլիան և Գանան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0։0։ Օրվա վերջին խաղում Խորվաթիան 1։0 հաշվով առավելության հասավ Պանամայի նկատմամբ և պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու իր հնարավորությունները։






