30-09-2026 / 21:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լոնդոնում ծայրահեղ շոգի պատճառով չեղարկվել է շոգի դեմ պայքարին նվիրված միջոցառումը

2026/06/25 11:42
Հասարակություն, Միջազգային

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ծայրահեղ շոգի պատճառով չեղարկվել է «Ծայրահեղ շոգ. կառավարման բարելավում և գործողությունների ուժեղացում ամբողջ աշխարհում» խորագրով միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում։

Միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ համալսարանի շենքը, ինչպես Լոնդոնի շենքերի մեծ մասը, հովացման համակարգերով ապահովված չէ, ուստի հնարավոր չէր երաշխավորել մասնակիցների անվտանգությունը։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը Լոնդոնի և Անգլիայի մի շարք շրջանների համար հայտարարել է կարմիր մակարդակի նախազգուշացում՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37 աստիճան ըստ Ցելսիուսի։

Շոգի հետևանքով Լոնդոնում և հարավային Անգլիայում հարյուրավոր դպրոցներ փակվել են կամ մասնակի դադարեցրել աշխատանքը։ Տրանսպորտային ծառայությունները ևս զգուշացրել են հնարավոր խափանումների մասին՝ բարձր ջերմաստիճանի ազդեցության պատճառով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով կլիմայական շաբաթվա մեկ այլ միջոցառման ժամանակ, հայտարարել է. «Լոնդոնը պարզապես չի ահազանգում, այն եփվում է»՝ ընդգծելով, որ աշխարհը բախվում է կլիմայական ճգնաժամի խորացող հետևանքներին։

Նախորդ Լուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 15-րդ օրվա արդյունքները

Հաջորդ Lուրը

Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026
Անվտանգություն

Flydubai-ի օդաչուն դանակահարել է գործընկերոջը և փորձել առևանգել ինքնաթիռը

30/09/2026
Ադրբեջան

ԱՄՆ սենատորները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին

29/09/2026
Հաջորդ Lուրը

Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)