21-07-2026 / 09:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները

2026/06/25 12:11
Կարևոր, Հայաստան, Մշակույթ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուշահամալիր է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարին ուղեկցել են նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։

Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է շինհրապարակում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և կարևորել դրանց բարձրորակ ու սահմանված ժամկետներում իրականացումը։

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգել Հավերժության տաճարի ևս երեք մույթ, ինչպես նաև սկսել թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։

Նախարարությունից տեղեկացրել են, որ աշխատանքների ընթացքում հուշահամալիրը շարունակելու է գործել և բաց կլինի այցելուների համար։

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլն ավարտվել էր ապրիլին։ Այդ ընթացքում հիմնանորոգվել էին հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան հատվածները, ինչպես նաև Հավերժության տաճարի մի շարք մույթեր։ Կառուցվել էր նոր ջրահեռացման համակարգ, իրականացվել էին ջրամեկուսացման և ամրակայման աշխատանքներ, փոխարինվել էին մի շարք սալեր և տեղադրվել նոր սալահատակ։ Բացի այդ, հուշապատի երկայնքով կառուցվել էր նոր ճեմուղի, բարեկարգվել էին կանաչապատ տարածքները և հիմնանորոգվել ոռոգման ցանցը։

Ծրագիրը նպատակ ունի ապահովել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պահպանությունն ու բարեկարգված տեսքը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահպանական պահանջներին։

Նախորդ Լուրը

Լոնդոնում ծայրահեղ շոգի պատճառով չեղարկվել է շոգի դեմ պայքարին նվիրված միջոցառումը

Հաջորդ Lուրը

Վենեսուելայում երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ

Այլ Լուրեր

Կարևոր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

20/07/2026
ԱՄՆ

Իսպանիան՝ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն

20/07/2026
Հաջորդ Lուրը

Վենեսուելայում երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության նոր միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

20/07/2026

Հարավային Կորեան կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը

20/07/2026

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ

20/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)