29-09-2026 / 17:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի համար վերջնաժամկետ է սահմանել․ Արփինե Սարգսյան

2026/09/29 17:27
Հայաստան

Հայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ իրականացնել Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ հանդիպմանը հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ գործընթացը Կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը պետք է նպաստի ինչպես առանց վիզայի ռեժիմի ապահովմանը, այնպես էլ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը նախատեսում է նոյեմբերի 1-ից գործարկել նոր կենսաչափական համակարգ։ Այն ներառում է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների և տվյալների ստուգման մեխանիզմների ներդրում։

Սարգսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ մշակվում է սահմանների համալիր կառավարման ռազմավարություն, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

Tags: Հայաստանվիզա
Նախորդ Լուրը

ԱՄՆ սենատորները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին

Այլ Լուրեր

Կարևոր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսությունները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

29/09/2026
Հայաստան

ԵԽԽՎ դիտորդները առաջարկում են փոփոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը

29/09/2026
Թուրքիա

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի համար վերջնաժամկետ է սահմանել․ Արփինե Սարգսյան

29/09/2026

ԱՄՆ սենատորները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին

29/09/2026

Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom

29/09/2026

Թրամփը հերքել է, որ Իրանին պատժամիջոցների թուլացում է առաջարկել

29/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)