ԱՄԷ-ից Իսրայել Flydubai ավիաընկերության չվերթները վեց օրով դադարեցվել են Դուբայից Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հաղորդում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։
Սահմանափակումը ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս ընթացքում ԱՄԷ-ից Թել Ավիվ Flydubai-ի չվերթները կիրականացնեն իսրայելական ավիաընկերությունները, միաժամանակ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումը համաձայնեցվել է ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Միջադեպի մանրամասները կարող եք կարդալ այստեղ։








