01-10-2026 / 10:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

2026/10/01 10:24
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռում երկրորդ օդաչուին վնասազերծած ուղևորներն ու անձնակազմի անդամները կանխել են «սեպտեմբերի 11-ի աղետը»։

CNN-ին տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է ինքնաթիռի հրամանատարին և, ըստ նախնական վարկածի, փորձել կործանել օդանավը։ Վարչապետը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք կասկածյալը մտադիր էր ինքնաթիռն ուղղել որևէ շինության։ Նա նաև նշել է, որ հնարավոր հարձակման մասին նախնական հետախուզական տեղեկություններ չեն եղել։

Ըստ Նեթանյահուի՝ վիրավոր հրամանատարը՝ Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչչհարը, կարողացել է բացել օդաչուների խցիկի դուռը, ինչից հետո ուղևորներն ու անձնակազմի անդամները վնասազերծել են երկրորդ օդաչուին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել և հարցաքննել են նրան։ Միջադեպի շարժառիթը դեռ հայտնի չէ։

Միջադեպից հետո Իսրայելը մտադիր է խստացնել դեպի երկիր չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերությունների օդաչուների ստուգումները։ Իսրայելի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ Դորոն Շպիլմանը Reuters-ին հայտնել է, որ Նեթանյահուն հանձնարարել է ստուգել դեպի Իսրայել թռչող բոլոր օդաչուների ինքնությունը և ուսումնասիրել նրանց տվյալները։ Միջոցառումները կվերաբերեն ինչպես իսրայելական, այնպես էլ օտարերկրյա ավիաընկերություններին։

Հիշեցնենք, որ Flydubai-ի ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FZ1073 չվերթի ընթացքում։ Ինքնաթիռում եղել է 174 մարդ, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են եղել։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։

Flydubai-ը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթները։ Ընկերությունը հայտնել է, որ դադարեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իրավասու մարմինները պարզեն միջադեպի հանգամանքները։

Tags: Բենիամին ՆեթանյահուԻսրայել
Նախորդ Լուրը

Թուրքիայում արգելափակվել է առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից T24 լրատվական կայքը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Իրաքից

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

01/10/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Իրաքից

01/10/2026
Հայաստան

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Իրաքից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

01/10/2026

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Իրաքից

01/10/2026

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

01/10/2026

Թուրքիայում արգելափակվել է առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից T24 լրատվական կայքը

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)