01-07-2026 / 22:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանիան վիզաներ չի տրամադրել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներին․ Նրանք չեն մասնակցի ԵԱ-ին

2026/01/14 14:47
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը, ինչպես նաև Կարինա Ակոպովա– Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը` Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում: Այդ մասին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Նշվում է, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Շեֆիլդ քաղաքում հունվարի 13-18-ը, 2025-2026թթ․ մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն է։

«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։

Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան անում է ամեն ինչ նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մեր մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն հայկական գեղասահքի արժանապատիվ ներկայության միջազգային ասպարեզում»,-ասվում է հայտարարության մեջ:

Կարինա Ակոպովան շոկային է անվանել այդ նորությունը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում:

22-ամյա Ակոպովան հավելել է, որ չգիտի՝ արդյոք վիզայի խնդիրը կապված է այն փաստի հետ, որ զույգը ռուսական ծագում ունի։

«Իհարկե, շոկային է մեզ համար: Վիզա չտվեցին, թեև մեկ ամիս առաջ ենք դիմել՝ մինչև հիմա պատրաստ չէ: Այսօր Հայաստանում էինք, սպասում էինք վիզային, կարծում էինք, որ կստանանք, բայց, ցավոք, ոչ»,-ասել է նա:

Նախորդ Լուրը

Ի՞նչ են խոսել Ֆիդանն ու Արաղչին

Հաջորդ Lուրը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումներն գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

Այլ Լուրեր

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Սպորտ

Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

01/07/2026
Սպորտ

ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտները. Արգենտինան առաջինն է, Ֆրանսիան՝ երկրորդը

25/06/2026
Հաջորդ Lուրը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումներն գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)