17-05-2026 / 21:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումներն գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

2026/01/14 14:52
Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց – Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել է «հույժ գաղտնի» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ փաստաթուղթը։

Պատասխան – Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ Կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։

Կառավարության նիստում դրանք եղել են զեկուցվող հարցեր և նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են որոշումների նպատակներն ու սկզբունքները։ Ընդգծենք, որ Կառավարության 2025 թվականի  նոյեմբերի 27 N 1712 – Լ որոշումը հրապարակված է www.e-gov.am կայքում, և հավելյալ ջանք պետք չէր այն «գաղտնազերծելու» համար։ Հավելենք նաև, որ վերոնշյալ որոշումից բխող Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4 N 1763-Ն որոշման գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին, որոնց պարագայում համապատասխան գործընթացները մշտապես իրականացվում են նման ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ մարմինների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։

Եվս մեկ անգամ շեշտենք, որ ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։

Այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը կատարված աշխատանքին համահունչ, իսկ պետական ծառայությունը՝ ավելի գրավիչ դարձնելու, հանրային ծառայողների շարունակական կրթությանը աջակցելու նպատակով։ Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք՝ հետագա բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Նախորդ Լուրը

Բրիտանիան վիզաներ չի տրամադրել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներին․ Նրանք չեն մասնակցի ԵԱ-ին

Հաջորդ Lուրը

Հայաստանի անձնագիրն աշխարհում 71-րդ տեղում է

Այլ Լուրեր

Հայաստան

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026
Հայաստան

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են Արևմուտքի պատճառով․ Լավրով

15/05/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի անձնագիրն աշխարհում 71-րդ տեղում է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)