02-04-2026 / 13:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն Իսրայելի միջոցով փորձում է հավասարակշռել ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը

2026/02/06 11:18
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ

Ադրբեջանն Իսրայելի միջոցով փորձում է հավասարակշռել ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը։ Այդ մասին գրառում է արել տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Գրառումը ստորև՝

Անգամ Ադրբեջան-Հայաստան խաղաղության ամրագրման դեպքում Բաքվի ռազմավարական նպատակն է լինելու Հարավային Կովկասում բոլոր հնարավոր մակարդակներում առաջատար դերակատարը լինելը։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին, այլ այն ուղղություններին, որոնք կարող են զարգանալ նոր տեխնոլոգիական համագործակցությունների արդյունքում։

Այս տեսանկյունից արդի աշխարհի, նաև մեր տարածաշրջանի համար ամենահեռանկարային ոլորտն ԱԲ-ի և առնչակից տեխնոլոգիաների ուղղությունն է, որտեղ Հայաստանը ներկայում շոշափելի առավելություններ ունի մյուս հարևանների նկատմամբ։ Նշված տեսլականը խորացնելու գերազանց հնարավորություն է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հուշագիրը և դրան հաջորդած զարգացումները։

Մինչդեռ Ադրբեջանն Ադրբեջան չէր լինի, եթե չփորձեր հավասարակշռել այս ոլորտում իր հնարավորությունները։
Այդ համատեքստում փետրվարի 3-ին Երուսաղեմում Իսրայելի արհեստական ​​բանականության գծով ազգային վարչության ղեկավար Էրեզ Ասկալը և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն արհեստական ​​բանականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Արարողությանը մասնակցել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Բաքվի և Թել Ավիվի միջև նաև ԱԲ ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունը այդ երկրների միջև ռազմատեխնիկական բանագավառում արդենիսկ հաջողված ձեռքբերումների փորձով, այնուամենայնիվ, նաև բավականաչափ կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի՝ հատկապես տարածաշրջանում եղած անորոշությունների ֆոնին։ Եվ այս հարցում ուշագրավ կլինի հետևել Թեհրանի, Անկարայի, ինչու ոչ նաև Մոսկվայի մանևրներին՝ իհարկե յուրաքանչյուրի դեպքում սեփական առաջնահերթությունների համատեքստում։

Նախորդ Լուրը

Էրդողան. «Դեմ ենք Իրանի նկատմամբ ռազմական միջամտությանը»

Հաջորդ Lուրը

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Այլ Լուրեր

Հայաստան

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026
Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)