Tuttosport-ի փոխանցմամբ, «Ինտերը»-ը քննարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու հարցը:Այն նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։ Ըստ sport.ru-ի, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել։
37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ որպես ազատ գործակալ։ championat.com-ի հաղորդմամբ, կիսապաշտպանը այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատում է 3.5 միլիոն եվրո։








