02-04-2026 / 18:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Օմանում բացվել է Հայաստանի դեսպանությունը

2026/03/19 15:08
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին կայացել է Օմանում Հայաստանի դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդին։

Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։

Միրզոյանն իր ելույթում նշել է, որ 1992-ին Օմանի Սուլթանությունը դարձավ արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՀՀ հետ։

«ՀՀ կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը։

Այսօր, տարածաշրջանում տեղի ունեցող բազմաթիվ ցավալի զարգացումների պայմաններում, մենք կրկին հաստատակամորեն վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ խաղաղությունը ցանկացած զարգացման ու բարգավաճման ամենակարևոր հիմքն է։ Օմանը՝ խաղաղության երկիրը, ինչպես այն նկարագրել է իմ գործընկեր ու սիրելի բարեկամ նախարար Ալ-Բուսաիդին, աշխարհին ցույց տվեց, որ խաղաղությունը ձևավորվում է ամուր քաղաքական կամքի և դիվանագիտության հանդեպ ունեցած նվիրվածության միջոցով։ Վերջին շրջանում Օմանի Սուլթանության կողմից տարածաշրջանում լարվածության սրացումը կանխելու ուղղությամբ գործադրված նշանակալի ջանքերը քաջ հայտնի են աշխարհին և արժանանում են շատերի հիացմունքին։

Իր հերթին, Հայաստանը ստանձնել է Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու հանձնառությունը։ Տասնամյակներ տևած թշնամանքից, ենթակառուցվածքների շրջափակումից և տնտեսական դժվարություններից հետո մեր տարածաշրջանի ժողովուրդներն այժմ ունեն խաղաղության մեջ ապրելու, բարգավաճելու, ինչպես նաև խաղաղ զարգացման և միջտարածաշրջանային համագործակցության արդյունքներից օգտվելու հնարավորություն։ Այս ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումը ևս գրված է Հայաստանի և Օմանի երկկողմ հարաբերությունների համար ամուր հիմքերում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Նախորդ Լուրը

Մարթա Կոսը Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ

Հաջորդ Lուրը

ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)