Միացյալ Նահանգները և Իրանը դիտարկում են ապրիլի 16-ին բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը: Հավանական տարբերակ է նաև Ժնևը: Դեռևս պարզ չէ՝ արդյոք ակնկալվում է պատվիրակությունների նույն մակարդակի մասնակցություն: Հավանական հանդիպման վերաբերյալ կողմերից ոչ մեկը պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:
Միաժամանակ իրավիճակը շարունակում է լարված մնալ Հորմուզի նեղուցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը սկսել է Իրանի նավահանգիստների և առափնյա շրջանների շրջափակումը: Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ «վճռականորեն կպատժի» ցանկացած կողմի, որը ներգրավված կլինի պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթի առքուվաճառքի մեջ։








