Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության՝ վերջին օրերի հիմնական քարոզչական ուղեգիծը միտված է Հայաստանի տարածքում տասից ավելի մզկիթների և հարյուրավոր գերեզմանոցների ոչնչացման վերաբերյալ մտացածին թեզի արհեստական ակտիվացմանը։ Այդ մասին գրել է փորձագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Ակնհայտ է, որ նման քարոզչական աղմուկը հայելային կերպով ակտիվացել է՝ ի հակակշիռ Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հայկական կողմից արձանագրված բազմաշերտ հրապարակային բարձրաձայնումների։
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում բավականաչափ ուշագրավ ներդաշնակեցում է նկատվում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի քարոզչական միջոցառումների և պաշտոնական Բաքվի կողմից նաև հայկական հոգևոր և մշակութային կառույցների դեմ իրականացվող նպատակային զազրելի գործողությունների միջև։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմից նպատակային կերպով նախապատրաստվել են և առաջ են մղվում անհիմն և արհեստական թեզեր, որոնք, ըստ անհրաժեշտության, համակարգված և զանգվածային կերպով տարածվում են քարոզչական թիրախային գործողության համատեստում»։






