02-10-2026 / 13:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում քննարկվում է սոցիալական ցանցեր մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սահմանափակելու հարցը

2026/05/14 20:44
Հայաստան, Հասարակություն

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,-ասել է Թամարա Սարգսյանը։

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս ոլորտում խնդիրներ կան, և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։ «Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել»,-ընդգծել է նա։

Նախորդ Լուրը

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, այն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ-2026»-ի եզրափակիչ փուլ չանցավ

Այլ Լուրեր

Իրան

Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

02/10/2026
Իրան

Հայաստանը պատրաստվում է օրական ընդունել առնվազն 300 իրանական բեռնատար

02/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01/10/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ-2026»-ի եզրափակիչ փուլ չանցավ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում փակվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գրասենյակը

02/10/2026

Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

02/10/2026

Հարավային Կորեան Ուկրաինայից բացատրություն է պահանջել՝ հյուսիսկորեացի ռազմագերիների հարցով

02/10/2026

Պայթուն Մոսկվայի մարզի քիմիական գործարաններից մեկում. կա յոթ զոհ

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)