16-10-2026 / 22:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Մինսկը

2026/05/25 11:40
Մշակույթ, ՌԴ, Քաղաքականություն

Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բելառուսի հարաբերությունները Եվրոպական Միության և Ֆրանսիայի հետ, սակայն, Փարիզը դեռևս չի հաստատել հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։

Ընդգծենք, որ վերջին օրերին տարածաշրջանում շարունակվում են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումները։ Ուկրաինայի նախագահ Վլոլիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կիևի մարզին՝ կիրառելով «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռ։ Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, դատապարտել են ռուսական հարձակումը։

Միևնույն ժամանակ, նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ստարոբելսկ քաղաքում մանկավարժական քոլեջի հանրակացարանի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ ՌԴ նախագահ Վլոդիմիր Պուտինը դատապարտել էր հարձակումը և հանձնարարել ռուսական բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ հերքել էր պնդումները, թե Բելառուսը կարող է ներգրավվել ռուս-ուկրաինական պատերազմում՝ միաժամանակ նշելով, որ ագրեսիայի դեպքում Մոսկվան և Մինսկը համատեղ կպաշտպանվեն։ Դրանից մեկ օր առաջ էլ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Բելառուսը պատասխանատվություն են կրում ԵՄ երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ներխուժման մի շարք դեպքերի համար՝ այս հայտարարությունը հնչեցնելով Լիտվայում արձանագրված դեպքերից հետո։

Նախորդ Լուրը

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կժամանի Հայաստան

Հաջորդ Lուրը

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

Այլ Լուրեր

Իրան

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)