27-09-2026 / 16:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

2026/06/22 16:14
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք

Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զբաղեցրած որոշ տարածքներից զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը՝ Լիբանանի հետ առաջիկա բանակցությունների շրջանակում։ Այս մասին հայտնել է «CNN»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև Վաշինգտոնում նախատեսված եռօրյա բանակցություններից առաջ, որոնք անցկացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հովանու ներքո։

Հնարավոր հետքաշումը կարող է վերաբերել այսպես կոչված «Դեղին գծից» այն կողմ գտնվող մի շարք փոքր հատվածների։ «Դեղին գիծը» սահմանազատում է այն տարածքները, որոնք իսրայելական բանակի վերահսկողության տակ էին մնացել նախորդ հրադադարից հետո։

«CNN»-ի զրուցակիցը նշել է, որ Իսրայելը սահմանափակ հետքաշումը դիտարկում է որպես «բարի կամքի դրսևորում» Լիբանանի կառավարության նկատմամբ՝ նպատակ ունենալով առաջնահերթություն տալ դիվանագիտական գործընթացին և լիբանանյան ուղղությունը տարանջատել ԱՄՆ-Իրան հրադադարի շուրջ բանակցություններից։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի օրը հերքել է տեղեկությունները, թե իսրայելական բանակը կարող է դուրս գալ Բոֆորի ամրոցի շրջանից, որտեղ վերջին օրերին գրանցվել են ամենաթեժ բախումները։ Կացը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել են, որ Իսրայելը չի պատրաստվում լքել այն տարածքները, որոնք Թել Ավիվը համարում է անվտանգության գոտի Հարավային Լիբանանում։

Կիրակի օրը Հարավային Լիբանան են այցելել նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը և Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռուդոլֆ Հայկալը։

Նախորդ Լուրը

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

Հաջորդ Lուրը

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026
ԱՄՆ

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
ԱՄՆ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր

26/09/2026
Հաջորդ Lուրը

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)