«Opta» վերլուծական հարթակը թարմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հիմնվելով խմբային փուլի կայացած երկու տուրերի արդյունքների վրա։ Armsport-ի հաղորդմամբ՝ Մունդիալի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի ազգային հավաքականն է։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն անցկացրած երկու հանդիպումներում էլ հաղթանակ է տոնել և արդեն իսկ նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։
Ստորև ներկայացնում ենք ԱԱ-2026-ի հաղթողի կոչման գլխավոր հավակնորդների տասնյակը՝ ըստ Opta-ի հաշվարկների․
- Արգենտինա – 15․6 %
- Ֆրանսիա – 15․1 %
- Իսպանիա – 12․8 %
- Անգլիա – 10․6 %
- Գերմանիա – 6․6 %
- Պորտուգալիա – 5․3 %
- Նորվեգիա – 5․2 %
- Բրազիլիա – 5 %
- Նիդերլանդներ – 4․3 %
- ԱՄՆ – 4 %
Հատկանշական է, որ Ֆրանսիան ընդամենը չնչին տոկոսներով է զիջում գործող չեմպիոն Արգենտինային, իսկ տասնյակի ամենամեծ անակնկալը Նորվեգիայի հավաքականի ներկայությունն է, որը շրջանցել է անգամ Բրազիլիային: Մրցաշարը հյուրընկալող երկրներից լավագույն ցուցանիշն ունի ԱՄՆ-ի ընտրանին, որը եզրափակում է ուժեղագույնների տասնյակը։







