07-10-2026 / 16:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

2026/07/07 19:00
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Այս մասին հայտնում է «Arab News»-ը։

Երուսաղեմում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սաարը նշել է, որ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները շուրջ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի աջակցությամբ հասել են «պատմական շրջանակային համաձայնագրի», և այժմ բանակցությունները շարունակվելու են դրա հիման վրա։

Սաարը նաև ընդգծել է, թե Իսրայելը տարածքային հավակնություններ չունի Լիբանանի նկատմամբ՝ նշելով, որ բանակցությունների նպատակն է առաջ մղել ձեռք բերված համաձայնության իրականացումը։

Հիշեցնենք, որ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունների փուլային դադարեցում։ Համաձայն փաստաթղթի՝ իսրայելական զորքերը ժամանակավորապես կշարունակեն մնալ Լիբանանի հարավում գտնվող, այսպես կոչված, «անվտանգության գոտում»՝ մինչև «Հեզբոլլահ»-ի լիարժեք զինաթափումը։ Միաժամանակ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերահսկողություն հաստատեն երկրի ամբողջ տարածքի նկատմամբ և զինաթափեն բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին։

Tags: ԻսրայելԼիբանանՀեզբոլլահ
Նախորդ Լուրը

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

Հաջորդ Lուրը

Թեհրանն ու Վաշինգտոնը կրկին հարվածներ են հասցրել միմյանց

Այլ Լուրեր

Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային 1.24 մլրդ եվրո է տրամադրել

07/10/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

07/10/2026
Հայաստան

Հնդկաստանը Հայաստանում կարող է սկսել «Pinaka Mk-II MLRS» հրթիռների արտադրություն. IDRW

07/10/2026
Հաջորդ Lուրը

Թեհրանն ու Վաշինգտոնը կրկին հարվածներ են հասցրել միմյանց

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն Ուկրաինային 1.24 մլրդ եվրո է տրամադրել

07/10/2026

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

07/10/2026

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

07/10/2026

Հնդկաստանը Հայաստանում կարող է սկսել «Pinaka Mk-II MLRS» հրթիռների արտադրություն. IDRW

07/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)