08-07-2026 / 11:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանն ու Վաշինգտոնը կրկին հարվածներ են հասցրել միմյանց

2026/07/08 09:45
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարձակման ընթացքում թիրախավորել է ավելի քան 80 օբյեկտ: Ըստ ամերիկյան կողմի՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Թեհրանի իրականացրած հարձակումների:

«ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական ՀՕՊ համակարգերին, հրամանատարական և կառավարման ցանցերին, ափամերձ ռադարային կայաններին, հականավային հրթիռային համակարգերին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակների՝ նեղուցում և դրա մատույցներում։ Նպատակն է նվազեցնել Իրանի կարողությունը՝ շարունակելու հարձակումները միջազգային առևտրային միջանցքով անցնող նավերի վրա», – նշվել է CENTCOM-ի պաշտոնական հայտարարության մեջ:

ԻՀՊԿ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմի հարձակման թիրախում են հայտնվել Հորմոզգան նահանգի և Մահշահրի (Խուզեսթան նահանգ) ափամերձ մի քանի ռազմաբազաներ ու քաղաքացիական օբյեկտներ:

«Ի պատասխան այս ագրեսիայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողության ընթացքում, հարվածներ են հասցրել Սալման նավահանգստում, Բահրեյնի 5-րդ ռազմածովային շրջանում և Քուվեյթի «Ալ-Սալեմ» ավիաբազայում գտնվող ԱՄՆ կարևորագույն ռազմական օբյեկտների 85 կետերի»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Կորպուսը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում խոցել է ամերիկյան MQ-9 Reaper հարվածային անօդաչու թռչող սարք:

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրանՀորմուզի նեղուց
Նախորդ Լուրը

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

08/07/2026
Մերձավոր Արևելք

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ-ի հարձակման մասին

07/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

08/07/2026

Թեհրանն ու Վաշինգտոնը կրկին հարվածներ են հասցրել միմյանց

08/07/2026

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)